Ճարտարապետ-չափագրող
Մաքս Պրոֆ ՍՊԸ
Նկարագրություն
<<MAX PROF>> ընկերությանն անհրաժեշտ է ճարտարապետ-չափագրող թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Էսքիզային և աշխատանքային նախագծերի մշակում,
- Չափագրումների իրականացում,
- Նախագծերի համաձայնեցում,
- Հավաքման և տեղադրման աշխատանքների ընթացքում հեղինակային հսկողության իրականացում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է ճարտարապետական, ինժեներական),
- Աշխատանքային փորձի առկայություն,
- Արտադրական ոլորտի առանձնահատկությունների իմացություն,
- Կիրթ և գրագետ հաղորդակցվելու, բանակցելու ունակություն,
- Արագ կողմնորոշվելու, համակարգված աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության զգացում և աշխատանքի հանդեպ բարեխիղճ վերաբերմունք,
- AutoCAD ծրագրի գործնական տիրապետում,
- Այլ ինժեներական, նախագծային հաշվողական ծրագրերի իմացությունը խրախուսվում է։
«Մաքս Պրոֆ» Ընկերությունն այսօր հանդիսանում է ամենախոշոր ընկերություններից մեկը՝ դռների և պատուհանների արտադրության ոլորտում:
Շնորհիվ տաղանդաշատ թիմի և աշխատանքային բազմամյա փորձի ՝ ընկերությունը տարիներ շարունակ մասնագիտացված է եղել մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների, ապակյա կոնստրուկցիաների, ապակյա հատակների և տանիքների, բազրիքների , արտաքին պաշտպանիչ շերտավարագույրերի և այլ տարատեսակ կոնստրուկցիաների արտադրության մեջ: