Ճարտարագետ (ինժեներ)
ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա ՍՊԸ
Նկարագրություն
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն փնտրում է ճարտարագետի՝ լաբորատոր սարքավորումների սպասարկման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար (ինժեներ):
Պարտականություններ
- Իրականացնել լաբորատոր սարքավորումների տեղադրման, միացման, կարգաբերման, չափագրման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, ինչպես նաև ներքին տրամաչափարկումներ։
- Կազմակերպել սարքավորումների հետերաշխիքային սպասարկումը և չափագրման վկայականների ստացման գործընթացը։
- Ստուգել սարքավորումների տեխնիկական վիճակը և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
- Ապահովել սարքավորումների հետ կապված համակարգիչների անխափան աշխատանքը և անհրաժեշտության դեպքում կարգաբերել ծրագրային ապահովումը։
- Վերահսկել լաբորատորիայի ինժեներական համակարգերի տեխնիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել սպասարկում։
- Ներկայացնել սարքավորումների էլեկտրասնուցման տեխնիկական պահանջները։
- Աշխատակիցներին ուսուցանել աշխատանքի անվտանգության և սարքավորումների անվտանգ շահագործման կանոնները։
- Պահպանել որակի կառավարման համակարգի պահանջները, տվյալների գաղտնիությունն ու անկողմնակալության սկզբունքները։
- Կատարել պաշտոնից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տեխնիկական կամ համապատասխան մասնագիտական ոլորտում,
- Լաբորատոր սարքավորումների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ,
- GC-MS, HPLC, AAS, LC-MS, IC և այլ լաբորատոր սարքավորումների սպասարկման փորձ,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սարքավորումների աշխատանքի սկզբունքների, կառուցվածքի և տեխնիկական փաստաթղթերի իմացություն,
- Էլեկտրատեխնիկայի և էլեկտրասնուցման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
- Համակարգչային գիտելիքներ և սարքավորումների ծրագրային ապահովման հետ աշխատելու կարողություն,
- Տեխնիկական խնդիրները բացահայտելու, վերլուծելու և լուծելու կարողություն,
- Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ինքնուրույն աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Բարձր աշխատավարձ
- 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
- Երկկողմանի տրանսպորտ (Երևան - լաբորատորիա (գյուղ Նոր Գյուղ) - Երևան)
- Ընկերության կողմից ապահովված ընդմիջում
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ի սկզբանե նախագծվել և կառուցվել է Պատշաճ Լաբորատոր Գործունեություն (GLP-Good Laboratory Practice) և ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտներին համապատասխան: Լաբորատոր համալիրն իրենից ներկայացնում է հինգ հարկանի շինություն 3662քմ հողատարածքի վրա, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ: