Ճարտարագետ` էներգետիկ դիզայնի ուղղությամբ (electrical design engineer)
Թիմ Սիսթեմս ՓԲԸ
Նկարագրություն
Team Systems ընկերությունը հրավիրում է աշխատանքի ճարտարագետ էներգետիկ դիզայնի ուղղությամբ (electrical design engineer)
Աշխատանքի հիմնական պարտականություններ
- Կատարել էլեկտրատեխնիկական և ցածրահոս համակարգերի նախագծում AutoCad ծրագրով:
- Revit ծրագրով Աշխատանքային փորձը ցանկալի է:
- Նախապես կատարել տեղազննում և պատվիրատուի պահանջների նախանշում,
- Ըստ անհրաժեշտության՝ քննարկել նախագիծը պատվիրատուի հետ և կատարել համապատասխան փոփոխություններ,
- Կազմել նախագծի ծավալաթերթ:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ ճարտարագետ էներգետիկի որակավորմամբ։
- AutoCad ծրագրի գերազանց իմացություն, MS office ծրագրերի իմացություն, Revit ծրագրի իմացությունը ցանկալի է:
- Հայերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի՝ որպես առավելություն;
- Աշխատանքային փորձը պարդադիր է:
Մենք առաջարկում ենք
- Մասնակցություն Հայաստանի խոշոր և հետաքրքիր ինժեներական նախագծերին։
- Առողջության ապահովագրություն
- Վճարովի ազատ օրեր
- Մասնագիտական աճի և շարունակական զարգացման հնարավորություն։
- Ժամանակակից և համագործակցային աշխատանքային միջավայր։
- Մրցունակ վարձատրություն՝ ըստ փորձի և մասնագիտական կարողությունների։
- Կայուն աշխատանք արագ զարգացող ընկերությունում։
70 և ավելի էնտուզիաստներից և պրոֆեսիոնալներից բաղկացած մեր թիմը կազմավորվել է դեռևս 2008թ․-ին։ Արդյունքում, կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձել է էլեկտրատեխնիկական, ցածրահոս համակարգերի և ՏՏ սարքավորումների մատակարարմամբ և ինտեգրմամբ զբաղվող խոշոր կազմակերպություն։
Միևնույն ժամանակ, կնքված համագործակցության հարյուրավոր պայմանագրերի և իրականացված հազարավոր նախագծերի արդյունքում ընկերությունը երբեք չի դադարել նոր լուծումներ առաջարկելուց։
Արևային էներգիայի ուղղությամբ ընկերությունը 2021 թվականից իրականացնում է արևային կայանների նախագծում և կառուցում, իսկ 2023 թվականից հանդիսանում է Huawei փոխակերպիչների բացառիկ մատակարարը Հայաստանում։
Զարգացման հաջորդ փուլում, 2023թ․-ին մեկնարկեց մեր նոր նախաձեռնությունը՝ Team Energy։ Սա էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է, որը հասանելի է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։
Տեխնոլոգիական առաջընթացի շրջանակում, 2024թ․-ին մեր հաճախորդներին ներկայացրեցինք նոր լուծում՝ Smart Place by Team Syatems։ Այն ստեղծվել է տների, գրասենյակների և հյուրանոցների լիարժեք ավտոմատացման ու կառավարման համար՝ դարձնելով առօրյան ավելի խելացի, հարմարավետ և էներգախնայող։
Տարեցտարի ընդլայնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ այսօր մենք առաջարկում ենք համապարփակ լուծումներ մեր հաճախորդներին։
Հետևաբար, այլևս կարիք չկա դիմելու մի քանի մասնագիտացված ընկերություններ, որպեսզի ձեր տան, գրասենյակի կամ այլ նշանակության շինության էլեկտրասնուցումը, կապը, անվտանգությունը, ավտոմատացումն ու կառավարումը և տեխնոլոգիական վերազինումը ի կատար ածվեն։
Արդյունքում, նախագծումից իրականացում, ապա սպասարկում, էներգիայի գեներացումից մինչև դրա սպառում, անվտանգության ապահովում և սարքավորումներով զինում՝ մենք հոգ կտանենք այդ ամենի մասին։