
Չափագրող-ինժեներ
Սանգո
Նկարագրություն
SUNGO ընկերությունն իր մասնագիտական թիմը համալրելու նպատակով հրավիրում է պատասխանատու չափագրող-ինժեների, ով պատրաստ է իր գիտելիքներն ու ճշգրիտ մոտեցումը ներդնել արևային էներգետիկ լուծումների իրականացման գործում։
Պարտականություններ
- Իրականացնել արևային ՖՎ համակարգերի չափագրման աշխատանքներ,
- Կազմել արևային ՖՎ համակարգերի նախագծեր, կատարել գծագրման աշխատանքներ և անհրաժեշտ հաշվարկներ,
- Կատարել վերլուծություններ արևային համակարգի արտադրողականության վերաբերյալ, տալ համապատասխան եզրակացություն,
- Իրականացնել այցեր ՖՎ համակարգերի տեղադրման հասցեներ՝ տանիքների ուսումնասիրության և չափագրումների իրականացման համար,
- Ներկայացնել հաշվետվություններ աշխատանքների վերաբերյալ:
Պահանջներ
- AutoCad ծրագրի իմացություն,
- Բարձրագույն կամ միջին տեխնիկական կրթություն (էներգետիկա, ինժեներություն),
- Ճշգրիտ չափագրումների և օբյեկտների տեխնիկական գնահատման փորձ (նախընտրելի է արևային համակարգերի ոլորտում)։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ վարձատրություն՝ կախված կատարողականից,
- Հարմարավետ աշխատանքային միջավայր և տեխնիկապես հագեցած պայմաններ։
Հավելյալ նշումներ
🕒 Աշխատանքային ժամեր՝ ճկուն գրաֆիկով,
📅 Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից - ուրբաթ,
📞 055 108 270
Sungo-ն արևային համակարգեր ներմուծող ընկերություն է, որը մանրածախ վաճառքով է զբաղվում 2024թ․-ից ։ Առաջարկում ենք արևային ֆոտովոլտային համակարգեր, ջրատաքացուցիչներ, ինչպես նաև անվճար չափագրում, տեղադրում, օնլայն մոնիթորինգի համակարգ, հակակայծակնային համակարգ։