Չափագրող և նախահաշվարկող
Հոմեռ | Homer
Նկարագրություն
Չափագրում և նախահաշվարկ իրականացնող մասագետը պատասխանատու է վերանորոգման և շինարարական օբյեկտների ճշգրիտ չափագրման, հատակագծերի կազմման, ծավալաթերթերի ու նախահաշիվների հաշվարկման, ինչպես նաև տենդերային փաթեթների պատրաստման և գնային առաջարկների ձևավորման համար:
Պարտականություններ
-
Չափագրում և հատակագծում
-
Վերանորոգման տարածքների այցելություններ, տեղում ճշգրիտ չափագրումների իրականացում։
-
Չափագրման տվյալների հիման վրա ճշգրիտ աշխատանքային գծագրերի պատրաստում։
-
-
Նախահաշվարկ և ծավալաթերթեր
-
Աշխատանքների և նյութերի ծավալաթերթերի (BOQ) ու նախահաշիվների կազմում։
-
Նախագծային փոփոխությունների կամ լրացուցիչ աշխատանքների ի հայտ գալու դեպքում նախահաշիվների օպերատիվ թարմացում և վերահաշվարկ։
-
-
Գնային առաջարկներ և համաձայնեցում
-
Շուկայական գների ուսումնասիրություն, նյութերի և աշխատուժի ինքնարժեքի հաշվարկ։
-
Հաճախորդների և պատվիրատուների համար մրցունակ գնային առաջարկների կազմում և նախնական համաձայնեցում։
-
-
Վերահսկողություն և համագործակցություն
-
Շինարարական թիմի (վարպետներ, ճարտարապետներ, նախագծի ղեկավար) հետ սերտ համագործակցություն՝ աշխատանքների ընթացքը նախահաշվին համապատասխանեցնելու նպատակով։
-
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն շինարարության, ճարտարագիտության,ճարտարապետության կամ տնտեսագիտության ոլորտում:
-
Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես չափագրող, նախահաշվարկող կամ ինժեներ-նախահաշվարկող (վերանորոգման/շինարարության ոլորտում):
-
Գծագրական ծրագրերի իմացություն:
-
MS Office-ի (կարևոր է MS Excel-ի իմացությունը) տիրապետում:
-
Շինարարական/վերանորոգման տեխնոլոգիաների, նյութերի, դրանց ծախսի նորմաների և շուկայական գների իմացություն
-
Բարձր պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշգրտություն:
-
Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու ունակություն:
-
Բանակցային և հաղորդակցման հմտություններ:
Homer-ը՝ նախկինում ՎԱԿ Գրուպը, հիմնադրվել է 2002 թվականին, Երևանում: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինանյութի մանրածախ առևտրով: Հետագայում, ընդլայնվելով, 2004 թվականից շինանյութ և դեկորատիվ պարագաներ է ներմուծում աշխարհի տարբեր երկրներից, և արդեն 2008 թվականից կազմակերպությունը հայտնվում է երկրի խոշոր հարկատուների ցանկում:
Այսօր Homer-ը ներկայանում է Հալաբյան 36/2 և Մազմանյան 1/1 հասցեներում: