Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Չափագրող-դիզայներ /հիբրիդ/

Բի Էլ կահույք

Աշխատավայր` Արտաշատ
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
28.06.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու չափագրող-դիզայների, ով կմիանա կահույքի նախագծման և արտադրության գործընթացին / Արտաշատ համայնք /՝ ապահովելով բարձր որակ ու ճշգրտություն յուրաքանչյուր փուլում։

Պարտականություններ

  • Կատարել ճշգրիտ չափագրումներ (կորպուսային և փայտային կահույք)
  • Մշակել ֆունկցիոնալ և էսթետիկ դիզայներական լուծումներ պատվիրատուի պահանջներին համապատասխան
  • Պատրաստել տեխնիկական գծագրեր և արտադրական սխեմաներ արտադրամասի համար
  • Ակտիվ համագործակցություն վաճառքի և արտադրության թիմերի հետ
  • Նախագծերի ընթացքի հսկում՝ սկսած առաջնային չափագրումից մինչև վերջնական տեղադրում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
  • Աշխատանքային փորձ կահույքի նախագծման/չափագրման ոլորտում
  • AutoCAD, SketchUp կամ համապատասխան այլ ծրագրերի իմացություն:
  • Նյութերի և արտադրական գործընթացների պատկերացում
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ և պատասխանատվության զգացում
  • Հաղորդակցման հմտություններ և թիմային մտածողություն
  • Ստեղծագործական մտածողություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարում
  • Լուծումների առաջարկման կարողություն

Ընկերության մասին
address
Հասցե
Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/79
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 98 831422

Սկսած 2012 թվականից՝ մենք ձևավորում ենք միջավայրեր, որտեղ համադրվում են նրբաճաշակ դիզայնը, ֆունկցիոնալությունը և բարձրակարգ որակը։

Մեր գործունեության հիմքում ընկած է անհատական մոտեցումը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
Սեփական արտադրամասի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել յուրաքանչյուր փուլ՝ գաղափարի ձևավորումից մինչև կատարյալ ավարտ՝ ապահովելով անթերի կատարում և բացառիկ արդյունք։

Համագործակցելով ոլորտի առաջատար մասնագիտացված արտադրամասերի հետ՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները՝ առաջարկելով բազմազան լուծումներ և իրականացնելով տարբեր բարդության նախագծեր։

Մենք ստեղծում ենք կահույք լամինատից մինչև բարձրակարգ փայտանյութով, իրականացնելով ինչպես էլեգանտ ստանդարտ լուծումներ, այնպես էլ ամբողջությամբ անհատական նախագծեր՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի ճաշակին, տարածքին և ապրելակերպին։

Մեզ համար կահույքը պարզապես արտադրանք չէ, այն միջավայր ստեղծելու արվեստ է։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում