Ճանապարհների նախագծող
Ա․Ա․Բ․ Պրոեկտ ՍՊԸ
Նկարագրություն
AAB Construction ընկերությունը փնտրում է Ճանապարհի նախագծող՝ նախագծային թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Ճանապարհների նախագծման և նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացում
- Ճանապարհային հատակագծերի, երկայնական և լայնական պրոֆիլների մշակում
- Նախագծերի մշակում և խմբագրում AutoCAD և Civil 3D ծրագրերով
- Նախագծային փաստաթղթերի համապատասխանության ապահովում սահմանված նորմերին և պահանջներին
- Անհրաժեշտ հաշվարկների և նախագծային նյութերի պատրաստում
Պահանջներ
- Ճանապարհների նախագծման ոլորտում աշխատանքային փորձ
- AutoCAD ծրագրի լավ իմացություն
- Civil 3D ծրագրի լավ իմացություն
- Ճանապարհաշինական նորմերի և ստանդարտների իմացություն
- Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: