Chain Manager/Խանութների ցանցի մենեջեր
Free Style Group
Նկարագրություն
Free Style Group-ը փնտրում է փորձառու և արդյունքներին միտված Chain Manager, ով կղեկավարի և կհամակարգի ընկերության խանութների ցանցի աշխատանքը՝ ապահովելով վաճառքի թիրախների իրականացումը, բարձր սպասարկման ստանդարտները և խանութների արդյունավետ կառավարումը։
Հիմնական պարտականություններ
- Խանութների ցանցի ամենօրյա գործունեության համակարգում և վերահսկում։
- Խանութների վաճառքի և հիմնական KPI-ների մշտական մոնիթորինգ և վերլուծություն։
- Վաճառքի թիրախների սահմանում և դրանց կատարման վերահսկում։
- Store Manager-ների աշխատանքի համակարգում, աջակցություն և արդյունավետության գնահատում։
- Խանութների աշխատանքի ստանդարտների և ընկերության ներքին կանոնների պահպանման վերահսկում։
- Խանութների պարբերական այցելությունների իրականացում և աշխատանքային գործընթացների գնահատում։
- Վաճառքի ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների և լուծումների մշակում։
- Թիմերի մոտիվացիայի և զարգացման ծրագրերի իրականացում։
- Աշխատակիցների կատարողականի գնահատման գործընթացի մասնակցություն։
- Նոր աշխատակիցների և Store Manager-ների ադապտացիայի ու զարգացման գործընթացների աջակցություն։
- Խանութների միջև արդյունավետ փորձի և լավագույն պրակտիկաների տարածում։
- Հաճախորդների սպասարկման որակի վերահսկում և բարելավում։
- Վաճառքի, ապրանքային մնացորդների և այլ օպերացիոն ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
- Համագործակցություն HR, Marketing, Brand Management, Finance և այլ բաժինների հետ։
- Խանութներում առաջացող օպերացիոն խնդիրների բացահայտում և լուծում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Retail/Fashion ոլորտում, ցանկալի է՝ ղեկավար պաշտոնում։
- Խանութների ցանցի կամ մի քանի մասնաճյուղերի կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն։
- KPI-ների և վաճառքի ցուցանիշների վերլուծության լավ իմացություն։
- Թիմերի կառավարման և զարգացման հմտություններ։
- Ուժեղ կազմակերպչական և առաջնորդական կարողություններ։
- Բարձր պատասխանատվության զգացում և արդյունքներին ուղղված մտածելակերպ։
- Լավ զարգացած հաղորդակցման և բանակցելու հմտություններ։
- Excel-ի լավ իմացություն։
- Ռուսերենի և անգլերենի իմացություն։
- Պատրաստակամություն պարբերաբար այցելելու ընկերության խանութներ։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: