Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

CEO Assistant (Գլխավոր տնօրենի օգնական)

HR solutions Armenia LLC

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000-180,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
24.07.2026


HR Solutions Armenia-ն իր գործընկեր կազմակերպության համար փնտրում CEO Assistant (Գլխավոր տնօրենի օգնական)։

Գործընկեր կազմակերպությունը հանդիսանում է պետական և դոնորային կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների գործընթացների խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում։

Ընկերությունը աշխատում ենք ինչպես պետական, այնպես էլ կիսապետական և մասնավոր կառույցների հետ՝ ապահովելով էլեկտրոնային գնումների, մրցույթների և աճուրդների մասնագիտական աջակցություն։
Ընկերության նպատակն է բարձրացնել գնումների արդյունավետությունը՝ առաջարկելով թափանցիկություն, պրոֆեսիոնալիզմ և երկարաժամկետ գործընկերություն։


Ում ենք փնտրում

Մենք փնտրում ենք կազմակերպված, պատասխանատու և նախաձեռնող CEO Assistant, ով կապահովի գլխավոր տնօրենի ամենօրյա աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և կաջակցի ընկերության վարչական ու կազմակերպչական գործընթացներին։

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել և համակարգել գլխավոր տնօրենի օրակարգը, հանդիպումները և գործնական միջոցառումները
  • Հետևել հանդիպումների, կարևոր ժամկետների և իրադարձությունների ժամանակին կազմակերպմանը
  • Նախապես տեղեկացնել գլխավոր տնօրենին կարևոր հանդիպումների, միջոցառումների և հիշարժան ամսաթվերի մասին
  • Կազմակերպել գործնական նախաճաշներ, հանդիպումներ և ընդունելություններ
  • Հետևել գրասենյակային կարգապահությանը և կազմակերպչական գործընթացներին
  • Անհրաժեշտության դեպքում կատարել վարչական և կազմակերպչական հանձնարարություններ
  • Պատրաստել և ձևակերպել բանկային փոխանցումներ և համապատասխան փաստաթղթեր
  • Իրականացնել փաստաթղթերի թվայնացում, դասակարգում և արխիվացում
  • Աջակցել ներքին միջոցառումների և այլ կազմակերպչական նախագծերի իրականացմանը
  • Ապահովել գլխավոր տնօրենի և գործընկերների միջև արդյունավետ հաղորդակցությունը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն (ռուսերենը կդիտվի որպես առավելություն)
  • MS Office ծրագրերի լավ իմացություն
  • Բարձր կազմակերպչական և պլանավորման հմտություններ
  • Ժամանակի արդյունավետ կառավարման կարողություն
  • Պրոֆեսիոնալ հաղորդակցման և ներկայացուցչական հմտություններ
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու բարձր պատասխանատվություն
  • Ուշադրություն մանրուքներին և բազմաֆունկցիոնալ միջավայրում աշխատելու կարողություն

Մենք առաջարկում ենք

  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն

Հավելյալ նշումներ

  • Սույն հաստիքի համալրումը իրականացվում է HR Solutions Armenia LLC-ի կողմից, որը իրականացնում է գործընկեր կազմակերպության համար համապատասխան թեկնածուների ընտրության, գնահատման և ներկայացման ամբողջ գործընթացը՝ ապահովելով մասնագիտական և օբյեկտիվ համալրում։
Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 55 540588

HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:

Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:

HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում