Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ծանր տեխնիկայի մեխանիկ

ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ

Աշխատավայր` ՀՀ տարբեր մարզեր
Աշխատավարձ`
Ամսական մինչև 500,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
08.10.2026

Նկարագրություն

Էկո Բիլդինգ ՍՊԸ շինարարական ընկերությունը փնտրում է ծանր տեխնիկայի մեխանիկ, ով պատասխանատու կլինի շինարարական և ճանապարհաշինական տեխնիկայի տեխնիկական սպասարկման, ախտորոշման և վերանորոգման աշխատանքների համար։

Պարտականություններ

  • Իրականացնել ծանր տեխնիկայի և հատուկ մեքենաների տեխնիկական զննում և ախտորոշում։
  • Կատարել տեխնիկայի պարբերական և կանխարգելիչ տեխնիկական սպասարկում։
  • Հայտնաբերել և վերացնել մեխանիկական, հիդրավլիկ, էլեկտրական և այլ տեխնիկական անսարքությունները։
  • Իրականացնել շարժիչների, փոխանցման տուփերի, կամրջակների, արգելակային, ղեկային և հովացման համակարգերի ստուգում և վերանորոգում։
  • Սպասարկել և վերանորոգել հիդրավլիկ համակարգերը, պոմպերը, հիդրավլիկ գլանները, խողովակները և այլ բաղադրիչներ։
  • Իրականացնել յուղերի, ֆիլտրերի և այլ շահագործման նյութերի պարբերական փոխարինում։
  • Ստուգել տեխնիկայի աշխատանքային հանգույցների և մեխանիզմների տեխնիկական վիճակը։
  • Իրականացնել անսարք մասերի ապամոնտաժում, վերանորոգում կամ փոխարինում և հետագա հավաքում։
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել տեխնիկայի վերանորոգում անմիջապես շինհրապարակում կամ աշխատանքի վայրում։
  • Հետևել տեխնիկայի տեխնիկական սպասարկման ժամկետներին և պահպանել սպասարկման սահմանված պարբերականությունը։
  • Հայտնաբերել այն պահեստամասերի և նյութերի անհրաժեշտությունը, որոնք անհրաժեշտ են տեխնիկայի վերանորոգման և սպասարկման համար։

Պահանջվող որակավորումներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն։
  • Ծանր տեխնիկայի մեխանիկի աշխատանքային փորձ՝ առնվազն 3 տարի։
  • Շինարարական կամ ճանապարհաշինական տեխնիկայի սպասարկման և վերանորոգման փորձ։
  • Ծանր տեխնիկայի կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների լավ իմացություն։
  • Մեխանիկական և հիդրավլիկ համակարգերի վերաբերյալ գործնական գիտելիքներ։
  • Տեխնիկական փաստաթղթերի և սխեմաների հետ աշխատելու կարողություն։
  • Վերանորոգման և ախտորոշման գործիքների ճիշտ կիրառման հմտություն։
  • Խոշոր շինարարական կամ ճանապարհաշինական ընկերությունում աշխատանքային փորձը կհամարվի առավելություն։

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Աշխատակիցների քանակ
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում