Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ցանցի կառուցման տեխնիկ

Ucom

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
30.09.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածությամբ թեկնածուների, ովքեր կկատարեն օպտիկամանրաթելային ցանցի կառուցման և մալուխների մոնտաժային աշխատանքներ, կիրականացնեն ցանցի տեխնիկական սպասարկում:

Աշխատանքի պարտականություններ

  • Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ՝ արտաքին և ներքին պայմաններում,
  • Կատարել ընկերության ցանցի մալուխների բարեկարգման աշխատանքներ,
  • Կատարել մալուխների անցկացման աշխատանքներ հենասյուների վրայով,
  • Խնդիրների առկայության դեպքում կատարել մալուխների վնասված հատվածների փոխարինում,
  • Կատարել ցանցի անխափան աշխատանքի ընթացիկ սպասարկում։

Պահանջվող որակավորումներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ցանկալի է աշխատանքային փորձ ցանցերի մոնտաժման ոլորտում,
  • Գրագետ խոսք և հաղորդակցման հմտություններ,
  • Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն,
  • Բարձրության վրա (մինչև 9 մ) աշխատելու փորձ։
Ընկերության մասին
address
Հասցե
Manandyan 33/8
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում