
Ցանցի կառուցման տեխնիկ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածությամբ թեկնածուների, որոնք կկատարեն օպտիկամանրաթելային ցանցի կառուցման և մալուխների մոնտաժային աշխատանքներ, կիրականացնեն ցանցի տեխնիկական սպասարկում:
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Պարտականություններ
- Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ՝ արտաքին և ներքին պայմաններում,
- Կատարել ընկերության ցանցի մալուխների բարեկարգման աշխատանքներ Երևան քաղաքի տարածքում,
- Կատարել մալուխների անցկացման աշխատանքներ հենասյուների վրայով,
- Խնդիրների առկայության դեպքում կատարել մալուխների վնասված հատվածների փոխարինում,
- Կատարել ցանցի անխափան աշխատանքի ընթացիկ սպասարկում։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ցանկալի է աշխատանքային փորձ ցանցերի մոնտաժման ոլորտում,
- Գրագետ խոսք և հաղորդակցման հմտություններ,
- Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն,
- Բարձրության վրա (մինչև 9 մ) աշխատելու փորձ։
Հավելյալ նշումներ
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Դիմելու համար պարզապես սեղմի՛ր Apply now/Դիմել հիմա կոճակը։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։