Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ցանցի կառուցման տեխնիկ

Ucom

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
13.04.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Յուքոմ» ընկերությունը փնտրում է ակտիվ և եռանդուն աշխատակիցների, ովքեր կկատարեն մալուխների անց կացման աշխատանքներ,վթարների առաջացման դեպքում կիրականացնեն մալուխների վնասված հատվածների փոխարինում և կիրականացնեն հետագա սպասարկում:

Պարտականություններ

  • Կատարել մալուխների անց կացման աշխատանքներ,
  • Խնդիրների առկայության դեպքում կատարել մալուխների վնասված հատվածների փոխարինում,
  • Տեղադրել հենասյուները, անցկացնել մալուխները հենասյուների վրա:

Պահանջներ

  • Բարձրագույն/թերի բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Համակարգչային ցանցերի կառուցման որակավորում, ցանցերի կառավարում,
  • Ցանկալի է 1 տարվա աշխատանքային փորձ համակարգչային ցանցերի մոնտաժման ոլորտում,
  • Ցանկալի է որակավորման աստիճան ՏՏ ոլորտում, ինչպես նաև գիտելիքներ և հմտություններ օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում,
  • Հայերենի և ռուսերենի վարժ իմացություն,
  • Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն:

Հավելյալ նշումներ

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) վերոնշյալ էլ.հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում