Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ցանցի կառուցման / համակցման տեխնիկ

Ucom

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
29.09.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Տեխնիկական տնօրինության թիմը ընդլայնվում է, և փնտրում է եռանդուն երիտասարդների, ովքեր կկատարեն օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ և տեխնիկական սպասարկում Երևան քաղաքում։

Պարտականություններ

  • Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ՝ արտաքին և ներքին պայմաններում։
  • Իրականացնել տեխնիկական միացումներ բաժանորդների բնակարաններում։
  • Ցանցի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացնել ընթացիկ սպասարկում։

Ցանկալի հմտություններ՝

  • Միջին բարձրագույն կրթություն․
  • Ցանկալի է որակավորման աստիճան ՏՏ ոլորտում, ինչպես նաև գիտելիքներ և հմտություններ․ օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման և մոնտաժման ոլորտում․
  • Փորձի բացակայության դեպքում՝ ցանկություն նոր գիտելիք և մասնագիտություն ձեռք բերելու։

Արտոնություններ՝

  • Բժշկական ապահովագրության փաթեթ (ծածկույթի 50%)
  • 22 օր ամենամյա արձակուրդ
  • 6 հավելյալ վճարովի հանգստյան օր
  • Ծննդյան տարեդարձի արձակուրդ
  • Հատուկ զեղչեր Ucom-ի բոլոր ապրանքների և ծառայությունների համար
  • Անվճար «Level up փաթեթ» և 50% զեղչ Unity ֆիքսված ինտերնետ փաթեթ
  • Զեղչի քարտ Galaxy Group-ի ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների համար (TIME, Chronograph, KINO PARK և այլն)։ Կիրառելիէ փորձաշրջանի հաջող ավարտից հետո
  • Հատուկ զեղչեր տարբեր ժամանցի կենտրոններում (մարզահամալիր, յոգայի և ֆիթնես կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ և սրճարաններ և այլն)
  • «Ընտանեկան արժեքների» նվեր փաթեթ հատուկ առիթների դեպքում (ամուսնություն, երեխայի ծնունդ):

Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում