Ցանցային ադմինիստրատոր
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Նկարագրություն
ՀԱԱՀ-ի ՏՏ կենտրոնը փնտրում է ՏՏ համակարգերի ադմինիստրատոր, ով մոտիվացված կմասնակցի մեր համակարգերի ներդրման, զարգացման և սպասարկման գործընթացներին։ ՏՏ կենտրոնի հիմնական առաքելությունն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը համալսարանի ուսումնական և վարչական գործընթացներում։
Եթե ունեք համապատասխան փորձ և ցանկություն միանալու մեր ճկուն և դինամիկ թիմին ապա շտապեք դիմել։
Պարտականություններ
- Կառավարել և սպասարկել սերվերային հանգույցները (Windows/Linux), ապահովելով դրանց անխափան և անվտանգ աշխատանքը,
- Կառավարել ներդրված էլեկտրոնային և կազմակերպական տեղեկատվական համակարգերը,
- Ապահովել տվյալների պաշտպանությունը, պահուստային պատճենների ստեղծումը և վերականգնման գործընթացները,
- Կազմակերպության ցանցային ենթակառուցվածքի՝ LAN, WAN, VPN, Wi-Fi կապերի նախագծում և սպասարկում,
- Կատարել օպերացիոն համակարգերի և սերվերային ծրագրերի տեղադրում, թարմացում և կարգավորում,
- Իրականացնել ցանցային երթուղման (routing), firewall և անվտանգության քաղաքականության կառավարում,
- Աշխատել վեբ սերվերների (Apache, Nginx, IIS) և կայքերի սպասարկման ուղղությամբ,
- Կառավարել SQL տվյալների բազաները և կատարել պարբերական սպասարկում,
- Ապահովել համակարգչային ցանցերի անխափան աշխատանքը, իրականացնել խնդիրների ախտորոշում և վերացում,
- Նախագծել և իրականացնել IT ենթակառուցվածքի արդիականացման ու օպտիմալացման նախագծեր։
Պահանջներ
Մասնագիտական հմտություններ և որակավորում
- Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ՏՏ, համակարգչային գիտությունների կամ հարակից ուղղությամբ,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում (ղեկավարման փորձը կդիտվի որպես առավելություն),
- Աշխատանքային փորձ Windows Server 2012/2016/2019, Linux/Unix համակարգերում,
- Վեբ սերվերների՝ Apache, Nginx, IIS ադմինիստրացման հմտություններ,
- Լայն գիտելիքներ TCP/IP, DNS, DHCP, Routing, VLAN տեխնոլոգիաներում,
- Ցանցային անվտանգության կառավարման հմտություններ՝ Firewall, VPN, IDS/IPS, Proxy,
- Տվյալների բազաների ադմինիստրավորում՝ SQL Server, MySQL, PostgreSQL,
- Վիրտուալացման տեխնոլոգիաների (Hyper-V, VMware) իմացություն,
- Microsoft Active Directory, Group Policy, Exchange Server իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Անձնային հմտություններ
- Պատասխանատվություն,
- Աշխատասիրություն,
- Ժամանակի կառավարում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Կարգապահություն,
- Նախաձեռնողականություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-17:30։
Հարցերի դեպքում զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +374 12 960005։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանդիսանում է ՀՀ լավագույն համալսարաններից մեկը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության ագրոպարենային համակարգի համար մասնագետներ պատրաստող միակ բուհն է: Հիրավի, գիտական և կրթական փառավոր ուղի է անցել համալսարանը, որի շատ ու շատ շրջանավարտներ իրենց հայրենանվեր գործունեությամբ հայտնի են հանրապետությունում: ՈՒսուցման բարելավման և կատարելագործման հարցերը, տարվող գիտական ու հետազոտական աշխատանքների խորը և հանգամանալից կատարումը մշտապես գտնվում են բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համալսարանում տարիներ ի վեր ձևավորված ավանդույթները և ձեռք բերված ակնառու հաջողությունները բուհը դարձրել են մեր երկրի ճանաչված և առաջատար ուսումնական հաստատություններից մեկը: