Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ցանցային ադմինիստրատոր

ՍՊԱՅԿԱ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ`
14.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ապահովել Ընկերության համակարգիչների և ցանցային սարքերի անխափան աշխատանքը:

Պարտականություններ

  • Կատարել համակարգիչների ընդհանուր և ցանցային ապահովում,համակարգիչների աշխատանքների վերահսկում, ցանցային սարքերի տեղադրում, փոփոխում և տեխնիկական սպասարկում ցանցի կառուցում/տեղափոխում,
  • Տրամադրել աշխատակիցներին ցանցային հասանելիություն,դրանց դադարեցում,
  • ՏՏ սարքավորումների տեխնիկական առաջադրանքների մշակում,
  • Ապահովել ներքին ցանցի սպասարկման և անխափան աշխատանքի իրականացումը,
  • Ապահովել համակարգիչների, տպիչ սարքերի, քարթրիջների անխափան աշխատանքը,
  • Սահմանված գրաֆիկով կատարել տեխնիկայի հաշվառում և գույքագրում,
  • Ապահովել անհրաժեշտ ծրագրերի սպասարկում և թարմացումներ
  • Կատարել հեռախոսային ցանցերի տեխնիկական սպասարկում, մոնտաժում,
  • Կատարել ինտերնետ հասանելիության ապահովման ցանկացած տիպի աշխատանքների մոնտաժում և սպասարկում:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական/մասնագիտական կրթություն,
  • ՏՏ ցանցային սարքերի և այլ տեխնիկական միջոցների պրոֆիլակտիկ ախտորոշման, վերականգնման և վերանորոգման աշխատանքների իրականացման հմտություն,
  • Սերվերների օպերացիոն համակարգերի իմացություն,
  • Ռուսաց լեզվի և անգլերենի բավարար իմացություն,
  • Նոր տեխնոլոգիաների ներդրում և կիրառություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Windows Server,VLAN,DHCP,Open VPN,MS Office,SQL.
  • Աշխատանքային փորձը պարտադիր է:
Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Բագրատունյաց 70/18
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
060704444

"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում