Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Call Center մասնագետ

Յազարյան Հոլդինգ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
26.08.2026

Նկարագրություն

«Յազարյան Հոլդինգ»-ը բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը համախմբում է մի շարք բիզնեսներ՝ ապահովելով կենտրոնացված և համակարգված կառավարում։ Մենք փնտրում ենք Call Center մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Մուտքային զանգերի պատասխանում
  • Հեռախոսազանգերի կատարում
  • Պրոֆեսիոնալ կերպով հաղորդակցվել հաճախորդների հետ անգլերեն և ռուսերեն լեզուներով
  • Կառուցել և պահպանել ամուր հարաբերություններ հաճախորդների հետ
  • Հաճախորդներին տրամադրել կազմակերպության ծառայությունների մասին տեղեկատվություն
  • Բացահայտել հաճախորդների կարիքները, պարզաբանել տեղեկատվությունը, հետազոտել յուրաքանչյուր խնդիր և առաջարկել լուծումներ և/կամ այլընտրանքներ

Պահանջներ

  • Օտար լեզուների գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի գերեզանց իմացություն)
  • Բարձրագույն կրթություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Լսելու ունակություն
  • Կիրթ խոսք

Հավելյալ նշումներ

Յազարյան Հոլդինգը առաջարկում է՝

  • Կայուն և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Ընկերության կողմից ապահովվող սնունդ
  • Աշխատանքը 5–օրյա գրաֆիկով է՝ 10։00-ից 19։00

«Յազարյան հոլդինգ» ՍՊԸ-ն բազմաճյուղ կառավարչական ընկերություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններ՝ ապահովելով դրանց ռազմավարական, կենտրոնացված և արդյունավետ կառավարումը։

Հոլդինգը հիմնադրվել է 2017 թվականին՝ Գոռ Յազարյանի կողմից։
Սկսած հիմնադրման օրվանից՝ «Յազարյան հոլդինգ»-ը սրընթաց զարգանում է՝ կիրառելով կառավարման նորարարական մոդել։

Այսօր հոլդինգի կազմում ընդգրկված են մի շարք անկախ ընկերություններ և նախագծեր․

▪ Ծիրան թաղամաս – բնակելի թաղամաս՝ առանձնատներով և թաունհաուսներով
▪ Անահիտ թաղամաս – բնակելի համալիր՝ 14 մասնաշենքով
▪ Սյունար — կառուցապատման և ծառայություններ մատուցող ընկերություն
▪ Ամաս — բազմաֆունկցիոնալ կոմպլեքս խումբ
▪ Նաիրոն – տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մենք ձևավորում ենք միջավայր, որտեղ նորարարությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ հեռանկարները աշխատում են միասին՝ փոխելով ընդունված չափանիշները։

Տեսնել ավելին
Առավելություններ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում