Business operations & CRM manager
Պրեմիեր Գրուպ
Դերի մասին
Փնտրում ենք համակարգային մտածողությամբ և բարձր պատասխանատվության զգացումով Business Operations & CRM Manager, ով կստանձնի ընկերության բիզնես գործընթացների համակարգման, Bitrix24 CRM-ի զարգացման և տարբեր դեպարտամենտների աշխատանքների վերահսկման կարևորագույն գործառույթը։
Հիմնական պարտականություններ
- Bitrix24 CRM-ի setup-ի, զարգացման և արդյունավետ օգտագործման կառավարում։
- Ընկերության բիզնես գործընթացների CRM-ում ճիշտ արտացոլման և դրանց պահպանման վերահսկում։
- Դեպարտամենտների կողմից առաջադրանքների ճիշտ լրացման, վերջնաժամկետներիի պահպանման և CRM-ի օգտագործման մոնիթորինգ։
- Բոլոր դեպարտամենտների հիմնական KPI-ների և օպերացիոն մետրիկաների համակարգում և վերահսկում։
- CRM-ից և այլ աղբյուրներից տվյալների հավաքագրում և վերլուծություն։
- Ամսական Management / Operations հաշվետվության պատրաստում ընկերության ղեկավարության համար։
- Խնդիրների, ուշացումների, խոչընդոտների և գործընթացներից շեղումների բացահայտում։
- Բիզնես գործընթացների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման առաջարկների մշակում։
- Տարբեր դեպարտամենտների միջև գործընթացների և առաջադրանքների համակարգում։
- Նոր գործընթացների և փոփոխությունների CRM-ում ներդրման և կիրառման վերահսկում։
Պահանջներ
- 2–4 տարվա փորձ Operations, Project Management, Business Analysis, CRM Management, Process Management կամ հարակից ոլորտներում։
- Բարձրագույն կրթություն Business Administration, Management, Economics, Data Analytics կամ հարակից ոլորտում։
- Բիզնես գործընթացները հասկանալու, կառուցակարգելու և վերլուծելու կարողություն։
- CRM համակարգերի հետ աշխատանքի փորձ։
- Excel / Google Sheets-ի լավ իմացություն։
- Տվյալների և հաշվետվությունների հետ աշխատելու լավ հմտություններ։
- Բարձր կազմակերպվածություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Անկախ աշխատելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն։
- Ուժեղ հաղորդակցման և համակարգման հմտություններ։
- Խնդիրները բացահայտելու և լուծումներ առաջարկելու կարողություն։
Կցանկանայինք տեսնել
- Bitrix24-ի հետ աշխատանքի փորձ։
- KPI-ների և կատարողականի մետրիկաների հետ աշխատանքի փորձ։
- Business Process Mapping-ի կամ process optimization-ի փորձ։
- Dashboard-ների և management reports-ի պատրաստման փորձ։
- Automation tools-ի հետ ծանոթություն։
Մենք փնտրում ենք
Մասնագետի, ով ոչ միայն կկառավարի CRM-ը, այլև կօգնի ստեղծել ավելի համակարգված, չափելի և վերահսկելի աշխատանքային միջավայր, որտեղ գործընթացները, առաջադրանքները և արդյունքները տեսանելի են, իսկ ղեկավարությունը կարող է որոշումներ կայացնել հստակ տվյալների հիման վրա։
Premier Group-ը Հայաստանում առաջատար դիստրիբյուտորական և խորհրդատվական ընկերություն է՝ էսթետիկ բժշկության, դերմատոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ գինեկոլոգիայի, պոդոլոգիայի, վերականգնողական բժշկության և SPA ոլորտներում։
Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին՝ «Elos Med» ՍՊԸ անվամբ, իսկ 2020 թվականին վերանվանվել է Premier Group։
Այսօր Premier Group-ը ներկայացնում է 50+ միջազգային բրենդ, որոնք ընտրված են՝ առաջնորդվելով առաջատար տեխնոլոգիաների, նորարարության, արդյունավետության և միջազգային բարձր չափանիշների սկզբունքներով։
Մեր պորտֆելն ընդգրկում է բժշկական սարքավորումներ, պրոֆեսիոնալ կոսմետիկա և մասնագիտացված կահույք, որոնք լայնորեն կիրառվում են Հայաստանի առաջատար կլինիկաներում և մասնագիտացված կենտրոններում։
Մենք ավելին ենք, քան պարզապես դիստրիբյուտոր։ Premier Group-ը միավորում է բժշկությունը, տեխնոլոգիաները, կրթությունն ու մասնագիտական զարգացումը՝ ստեղծելով էսթետիկ բժշկության ոլորտի համար ամբողջական և փոխկապակցված էկոհամակարգ։
Մեր նպատակն է բարձրացնել էսթետիկ բժշկության մակարդակը Հայաստանում՝ այն մոտեցնելով միջազգային չափանիշներին՝ ապահովելով առաջատար տեխնոլոգիական լուծումներ, շարունակական կրթություն և համալիր աջակցություն ոլորտի մասնագետներին ու կլինիկաներին։
Մենք առաջարկում ենք ոչ միայն միջազգային առաջատար արտադրանք, այլև մասնագիտական կրթություն և վերապատրաստում, տեխնիկական սպասարկում և աջակցություն, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ էսթետիկ բժշկության մարքեթինգի և կառավարման ոլորտներում։
Մեր հիմնական ուղղություններն են՝
- Premier Distribution & Consulting — բժշկական տեխնոլոգիաների, սարքավորումների, կոսմետիկայի և մասնագիտական խորհրդատվության ուղղություն
- Premier Clinic — էսթետիկ բժշկության ծառայություններ
- Premier Group Cosmetics — պրոֆեսիոնալ կոսմետիկայի ուղղություն
- Premier Academy — կրթական և մասնագիտական զարգացման հարթակ