Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Business Development Manager

Carrefour Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
19.06.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Քարֆուր Հայաստան ընկերությունը փնտրում է բիզնեսի զարգացման ղեկավարի, ով պատասխանատու կլինի նոր նախագծեր վարելու և հաջողությամբ իրագործելու, ինչպես նաև Ընկերության ռազմավարությանը համապատասխան ծրագրերի պատշաճ իրականացման համար:

Պարտականություններ

  • Ռազմավարական պլանավորում և իրականացում
  • Աջակցել գործադիր թիմին նոր զարգացումների վերաբերյալ շուկայական ռազմավարության պատրաստման գործում
  • Գնահատել և առաջարկել գործողությունների ծրագիր՝ շահութաբերությունը և արտադրողականությունը բարձրացնելու համար
  • Գնահատել տեղական շուկայի զարգացման միտումները, առաջարկել լուծումներ
  • Համագործակցել վաճառքի և մարքեթինգի կամ հարակից ստորաբաժանումների հետ՝ «սպառողների կարիքները» վերածելու բիզնեսի զարգացման գործող առաջարկների
  • Կատարել մրցակիցների վերլուծություն և բացահայտել նոր բիզնես հնարավորություններ, ըստ այդմ մշակել գործառնական պլաններ՝ ապահովելու մանրածախ առևտրի ընդլայնումը
  • Ապահովել, որ կնքված պայմանագրերն ու համաձայնագրերը մրցունակ են և նվազագույնի են հասցնում MAF-ի ռիսկի ենթարկվածությունը
  • Ապահովել մշակված նախագծերի ներդրումների վերադարձը` ձեռնարկելով բոլոր կանխարգելիչ միջոցները` հիմնված լավագույն փորձի վրա և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել ուղղիչ միջոցներ
  • Արտաքին և ներքին շահառուների հետ ամուր գործարարա հարաբերությունների ապահովում
  • Հաստատել գնումների վերաբերյալ համաձայնագրերը, հաստատել ընտրված ծառայություններ մատուցողներին՝ հիմնվելով սահմանված քաղաքականության և ընթացակարգերի վրա՝ միաժամանակ ապահովելով պլանավորված բյուջեների և ժամկետների հաշվառումը
  • Հետևել ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքի որակին և արդյունքներին, կազմել համապատասխան հաշվետվություններ
  • Բիզնես-զարգացումներից բխող այլ աշխատանքների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /Business Administration, Economics կամ հարակից ոլորտներում
  • 3+ տարվա աշխատանքային համանման փորձառություն / որպես բիզնեսի զարգացման պատասխանատու, կոմերցիոն պրոյեկտների ղեկավար/
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն իմացություն / գրավոր, բանավոր/
  • MS փաթեթի լավ իմացություն /excel most/
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բանակցությունների վարման տեխնիկաների տրապետում
  • Թիմ ղեկավարելու ունակություն
  • Անալիտիկ մտածողություն
  • Պրոյեկտներ ղեկավարելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայր՝ Արշակունյաց 34/3, Քարֆուր Հայաստան

5օրյա գրաֆիկ
Հարցազրույցի հրավիրվեն միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները

Ընկերության մասին
address
Հասցե
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում