Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բուժքույր (պահեստի և պատվերների պատասխանատու)

"Հելիոս" Բժշկական Կենտրոն

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Բանվորական, Սանիտարական
Վերջնաժամկետ`
03.12.2025

Նկարագրություն

"Հելիոս" բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի պարտաճանաչ և համակարգված աշխատելու ընդունակ անձի՝ ստանձնելու պահեստի և պատվերների պատասխանատուի հաստիքը։

Աշխատանքային հիմնական գործառույթներ

  • Դեղագործական, նյութերի և տնտեսական ապրանքների միասնական պահեստի վարում,
  • Ապրանքների պատվերների պլանավորում, ձևակերպում և հաշվառում,
  • Ապրանքների բացթողում մասնագիտական և տնտեսական ստորաբաժանումներին,
  • Մատակարարների և գնորդների հետ փաստաթղթաշրջանառության իրականացում,
  • Պահեստի վերահսկում,
  • Պահեստի էլեկտրոնային ծրագրի լրացում,
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում։

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Բուժքույրական, հաշվապահական հաշվառման, ֆինանսական, դեղագիտական կամ դեղագործական կրթությունը կդիտվի որպես առավելություն,
  • Լեզուների իմացություն (հայերեն, ռուսերեն),
  • Համակարգչային ծրագրերի իմացություն,
  • Բժշկական, կոսմետոլոգիական կազմակերպությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Պահեստների, նյութական ռեսուրսների հաշվառման և բաշխման ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն։

Մենք առաջարկում ենք՝

  • Աշխատանք հուսալի և կայուն բժշկական հաստատությունում,
  • Արտահայտվելու, նախաձեռնելու և առաջնորդելու ազատություն,
  • Մասնագիտական աճի և շարունակական զարգացման հնարավորություններ,
  • Բաց, գործընկերային և հարգալից միջավայր, որտեղ լսում են ու վստահում։

Հավելյալ նշումներ

Կենտրոնի աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-կիրակի՝ 10։00 - 20։00։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Ամիրյան 27/1
address
Աշխատակիցների քանակ
51-150

Հելիոս բժշկական կենտրոնը հիմնադրվել է սփյուռքահայ գործարարներ Հելեն Ազարյանի և Ֆիլիպ Փաթաթանյանի կողմից 2007 թ․ Երևանում՝ առողջ և գեղեցիկ ապրելակերպի գաղափարներով։

Մասնագիտացված է մաշկաբանության, էսթետիկ բժշկության, պլաստիկ վիրաբուժության և պոդոլոգիայի ոլորտներում՝ առաջարկելով նաև լաբորատոր (կլինիկական, բիոքիմիական, իմունոլոգիական, միկրոբիոլոգիական), սպա և ախտորոշիչ ծառայություններ։

Հելիոս Բժշկական Կենտրոնը առաջարկում է լայն թվով ծառայություններ, որոնք նվիրված են մաշկի առողջությանը, երիտասարդացման ու էսթետիկ միջամտություններին՝ ժամանակակից պայմաններով և միջազգային չափանիշներով: Թիմի փորձը, բարձր որակը և հաճախորդների դրական տեսակետները՝ կարևոր ցուցիչներ են։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում