Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 120,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք, Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
26.07.2026

Նկարագրություն

Հրավիրում ենք միանալու մեր բարեհամբույր և համագործակցող թիմին որպես բուժքույր՝ աշխատելու նորագույն տեխնոլոգիաներով հագեցած միջավայրում, որտեղ գնահատվում են մասնագիտական զարգացումը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը։

Պարտականություններ

  • Օգնել բժշկին բուժական միջամտությունների ընթացքում
  • Պատրաստել բուժասենյակը, գործիքները մինչև բուժառուի ընդունումը
  • Հետևել սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը

Պահանջներ

  • Միջին մասնագիտական բուժքույրական կրթություն
  • Աշխատանքային փորձը ստոմատոլոգիական ոլորտում կդիտվի, որպես մեծ առավելություն
  • Արագ կողմնորոշվելու և սովորելու ունակություն
  • Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 4-օրյա, 5-օրյա և 6-օրյա աշխատանքային գրաֆիկ։

Հնարավորություն աշխատելու ամբողջ դրույքով՝ 10։00-19։00։ Կես դրույքով՝ 10։00-14։00, 14։00-19։00

Ընկերության մասին
address
Հասցե
Ավետ Ավետիսյան 53/1
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 95 600400

«Էսթետիկա ԴԵՆՏ»-ը առաջատար ստոմատոլոգիական կլինիկաներից է, որտեղ համադրվում են ժամանակակից բժշկության լավագույն մոտեցումները, բարձր մասնագիտական մակարդակը և բուժառուի նկատմամբ անհատական հոգատարությունը։

Մեր կլինիկան հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և ապահովել արդյունավետ, անվտանգ բուժում։ Մենք հետևում ենք միջազգային ստոմատոլոգիական ստանդարտներին և մշտապես կատարելագործում ենք մեր ծառայությունները։

Մեր թիմը կազմված է փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր իրենց աշխատանքին մոտենում են մեծ պատասխանատվությամբ, սիրով և նվիրումով։ Յուրաքանչյուր այց մեզ համար անհատական պատմություն է, որտեղ առաջնայինը բուժառուի վստահությունն ու առողջությունն է։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում