Բուժքույր
Զ ընդ Լ դենտ
Նկարագրություն
Զ ընդ Լ ստոմատոլոգիական կլինիկան գործում է արդեն 21 տարի, իր վրա կրելով մասնագիտական որակի, վստահության և հոգատար վերաբերմունքի լավագույն ավանդույթները։
Մենք հավաքել ենք փորձառու և նվիրված մասնագետների թիմ, որոնք ամեն օր հոգ են տանում մեր հիվանդների ժպիտի առողջության մասին։
Պարտականություններ
- Օգնել բժշկին ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ,
- Ապահովել սանիտարահիգիենիկ պայմանները բուժասենյակում,
- Մասնակցել պացիենտների ընդունելության և գրանցման գործընթացին,
- Հոգատար և բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերել պացիենտների նկատմամբ։
Պահանջներ
- Բուժքրոջ կամ բուժօգիտի համապատասխան կրթություն,
- Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմային աշխատանքին միտվածություն,
- Բարեհամբույր վերաբերմունք հիվանդների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից- շաբաթ՝ 10:00 - 18:00։
Մեր ստոմատոլոգիական կլինիկան բացվել է 2003 թվականին, և արդեն ավելի քան 21 տարի է, ինչ հոգատարությամբ և նվիրումով սպասարկում ենք մեր սիրելի այցելուներին։
Այս տարիների ընթացքում մենք ձևավորել ենք բարձրակարգ մասնագետներից բաղկացած թիմ՝ փորձառու, պատասխանատու և հմուտ բժիշկներով, ովքեր մշտապես հետևում են ժամանակակից ստոմատոլոգիայի նորություններին և զարգացումներին։
Մեր հիմնական նպատակն է՝ յուրաքանչյուր այցելուի ապահովել առողջ, գեղեցիկ և վստահ ժպիտով, ստեղծելով ջերմ և հարմարավետ միջավայր։
Մենք հպարտ ենք մեր երկարամյա փորձով, գոհունակ պացիենտներով և ձևավորված լավ համբավով։
Շուտով նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեությունը, ավելացնել նոր ծառայություններ և տեխնոլոգիաներ՝ մեր այցելուներին առաջարկելով առավել բարձրակարգ և մատչելի բուժօգնություն։
Մեր թիմի համար ամենակարևորն է՝ որ յուրաքանչյուր պացիենտ դուրս գա մեր կլինիկայից բարեխիղճ խնամված և ժպիտով