Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բուժքույր

«Վարդանանց» ՆԲԿ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
04.07.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Բուժքո՞ւյր եք և ցանկանում եք գնահատված լինել Ձեր աշխատանքում, շարունակական զարգանալ բժշկական ոլորտում, ստանալ դինամիկ աճող բարձր աշխատավարձ, ուրեմն այս առաջարկը հենց Ձեզ համար է։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն ունի բուժքույրերի թափուր հաստիքներ

(տեղերը սահմանափակ են):

Միանալով Վարդանանցի երիտասարդ և համերաշխ անձնակազմին դուք հասկանում եք ինչ է նշանակում

Գնահատված լինել

  • Պաշտոնական և ոչ պաշտոնական մրցակցային ռեյտինգավորում
  • առաջատար բուժքույրերին ընտրելու գործում հաշվի է առնվում բժշկի օբյեկտիվ կարծիքը։

Ընդամենը 6 ամսում «Վարդանանց»-ում Դուք կարող եք կատարյալ տիրապետել՝

  1. ֆիզիոթերապևտիկ միջամտությունների իրականացում ՝ MLS.LASER THERAPY սարքով (բարձր ինտենսիվության լազեր, ցածր ինտենսիվության լազեր, հարված-ալիքային թերապիա, գերձայնային և ամպլիպուլս)
  2. թայպինգի 150 հմտություններով
  3. զարգերակային ճնշման չափում
  4. ԷՆՄԳ (Էլեկտրանեյրոմիոգրաֆիա)
  5. ԷՍԳ և հոլտեր Էլեկտրոդների ճիշտ տեղադրում
  6. սպիրոմետրիա
    1. բժշկի համար ինֆորմատիվ կորի ձեռքբերում
  7. արյան նմուշառում և ներերակային սրսկումներ
    1. երակի ճիշտ ընտրություն և ֆիքսացիա
    2. մաշկի պունկցիա 30 աստիճան անկյան տակ՝ երակի 1 անգամ ծակումով
  8. հելիկոթեստի կատարում
  9. կանացի քսուքի նմուշառում
    1. լաբորատորիայի բժշկի համար ինֆորմատիվ քսուքի ապահովում։

Բարձր աշխատավարձ

  • Ժամավճար + բոնուսային համակարգ, միջին աշխատավարձը՝ 300․ 000դր։

Հետաքրքրվողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ․ հասցեներին։

Մաղթում ենք Ձեզ հաջողություն։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Վարդանանց 18/1
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
041855405

Բարի գալուստ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն։Մենք արդեն 20 տարի համատեղում ենք պրոֆեսիոնալիզմն ու ժամանակակից տեխնոլոգիաները՝ Ձեզ տրամադրելու համար առողջապահական այն ծառայությունները, որոնց կարիքն իսկապես Դուք ունեք։

Ի՞նչն է մեզ առանձնացնում.

  • Պրոֆեսիոնալիզմը և փորձը․ մեր բժիշկները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները՝ հետևելով բժշկագիտության վերջին միտումներին։ «Վարդանանց»-ում 43 բժշկական ուղղություն ներկայացնող բժշկական ծառայություններն իրականացնում է ավելի քան 145 բժիշկ-մասնագետների փորձառու թիմը։
  • Անհատական մոտեցում․ մենք մշակում ենք բուժման անհատական ծրագրեր՝ հաշվի առնելով Ձեր անհատական կարիքները։
  • Ժամանակակից սարքավորումներ․ «Վարդանանց» ՆԲԿ-ն մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ճշգրիտ ախտորոշման բոլոր հնարավորությունները։
  • Հարմարավետություն․ թե՛ գլխամասում, թե՛ մասնաճյուղերում, ստեղծվել են բոլոր պայմանները, որ Դուք Ձեզ հարմարավետ և հանգիստ զգաք։ Նշանակված ժամին ներկայանալու դեպքում սպասելու տևողությունը չի գերազանցում 10 րոպեն:
  • Որակի կրկնակի վերահսկողություն․ բժշկական բոլոր դեպքերի նկատմամբ հսկողություն է իրականացնում բաժանմունքի ղեկավարը կամ բուժական գծով տնօրենը։ Բարդ և վիճելի բոլոր դեպքերը քննարկում է բժիշկների կոնսիլիումը, որում կարող են ընդգրկվել օտարերկրյա մասնագետներ։
Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում