Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բուժքրոջ աշխատանք Գերմանիայի բժշկական հաստատություններում

Global Academy "c-Wise"

Քաղաք` Magdeburg, Berlin
Աշխատավարձ`
Ամսական 2,500-4,500 €
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
21.07.2025

Աշխատանք Գերմանիայում՝ մեր գործընկեր բժշկական հաստատություններում


„c-Wise“ կազմակերպությունը համագործակցում է Գերմանիայի տարբեր բժշկական հաստատությունների հետ։ Մասնակիցներին առաջարկվում է աշխատանք խնամքի կենտրոններում, կլինիկաներում կամ ատամնաբուժարաններում, համաձայն իրենց որակավորման և լեզվի իմացության մակարդակի։

Գործունեության բնագավառներ
• Ամբուլատոր խնամքի ծառայություններ
• Ստացիոնար խնամքի կենտրոններ
• Կլինիկաներ
• Ատամնաբուժարաններ (օգնականի աշխատանք)

Աշխատաշուկա մուտքի տարբերակներ

1. Աշխատանք որպես խնամող
• Աշխատանքի անմիջական մեկնարկ
• Աշխատավարձ․ 2.500 եվրո (ամսական)

2. Վերապատրաստում՝ Գերմանիայում բուժքույր աշխատելու իրավունք ստանալու համար

  • Տևողություն․ 6-ից 12 ամիս (կախված ճանաչման գործընթացից և լեզվի իմացության մակարդակից): Վերապատրաստման ընթացքում՝ ամսական վարձատրություն
  • Հաջող ավարտից հետո՝ ստանում եք պետականորեն ճանաչված վկայագիր գերմանական կրթությանը համարժեք
  • Աշխատավարձ՝ սկսած 3.500 եվրոյից / ամսական

Գերմաներեն լեզվի դասընթացներ

Տրամադրվում են գերմաներենի դասընթացներ մասնագիտական ուղղվածությամբ: Դասընթացները հասանելի են մատչելի վարձավճարով, իսկ որոշ դեպքերում հնարավոր է նաև անվճար մասնակցություն։
Տեղերը սահմանափակ են:

Պահանջներ
• Բուժքրոջ ավարտական դիպլոմ
• Պատրաստակամություն՝ մասնագիտական որակավորման ճանաչման գործընթացին մասնակցելու
• Գերմաներենի նախնական իմացություն A1-B1 (լեզվի ուսուցումը կապահովվի)
• Թիմային աշխատանքի, հերթափոխային գրաֆիկի և մասնագիտական կարգապահության կանոնների պահպանման պատրաստակամություն:

Ծանուցում դիպլոմի ճանաչման վերաբերյալ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մինչ Գերմանիայում ձեր դիպլոմի ճանաչումը՝ դուք կարող եք աշխատել որպես խնամող բուժքույր կամ բուժքրոջ օգնական։ Մենք Ձեզ կուղեկցենք և կաջակցենք ամբողջ գործընթացի ընթացքում (աջակցություն՝ բնակարանի որոնման, ինտեգրման և կազմակերպչական հարցերում):

Լրացուցիչ տեղեկություններ
Մանրամասն տեղեկությունների համար՝ դիպլոմի ճանաչման գործընթացի, բնակության, գերմաներեն լեզվի դասընթացների և այլ հաճախ տրվող հարցերի վերաբերյալ, այցելեք մեր կայք հետևյալ հղումով՝ «Հարց ու պատասխան»: https://www.c-wise.de/hy/häufig-gestellte-fragen

Ընկերության մասին
Phone
Հեռ.
004915120204402

«c-Wise» ակադեմիան կրթական և խորհրդատվական կազմակերպություն է, որը գործում է Գերմանիայում և նպատակ ունի օգնելու օտարերկրյա մասնագետներին՝ մասնավորապես Հայաստանից, պատրաստվել եվրոպական աշխատաշուկայում մասնագիտական գործունեություն ծավալելու համար։

"c-Wise"-ի ծրագրերը նախատեսված են հետևյալ ասպարեզների մասնագետների համար՝

  • բուժքույրական գործ

  • տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ)

  • Oտար լեզուներ

  • ինժեներիա

Մեր ծրագրերը ներառում են․

  • Գերմաներենի ինտենսիվ դասընթացներ (A1–B2)

  • Խորհրդատվություն վիզայի, հարցազրույցի, աշխատանքի մշակույթի վերաբերյալ

  • Գերմանիա ժամանելուց հետո աջակցություն՝ բնակարանի փնտրման

  • դիպլոմների ճանաչման

  • բյուրոկրատական խնդիրները հաղթահարելու և ինտեգրման հարցերում

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Training program adroad
Ուսում արտերկրում
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում