
Բրենդինգի և մարքեթինգային հաղորդակցության մասնագետ
MAROG բրեդինգ և մարքեթինգային հաղորդակցություններ
Գիտե՞ս, թե ինչպես մշակել և իրականացրել բրենդինգի ու մարքեթինգի աշխատող նախագծեր: Ուրեմն MAROG-ը հենց քեզ է փնտրում: Միացիր քաղաքի լավագույն թիմերից մեկին ու հարստացրու պորտֆոլիոդ նոր բրենդների ստեղծման, ինչպես նաև մարքեթինգի ու գովազդային արշավների ուժեղ աշխատանքներով:
MAROG-ում քո պարտականությունները ներառելու են
➝ Բրենդների անվան, թեգլայնի և կոմունիկացիայի ստեղծում
➝ Ընկերությունների/ապրանքի գովազդային կոնտենտի ստեղծում և մշակում
➝ Գովազդային արշավների ստեղծագործական կոնցեպտի մշակում
➝ Ճանաչելիություն, ներգրավվածություն և վաճառքներ խթանող կոմունիկացիայի ստեղծում ու մշակում
➝ Կոնտենտ մարքեթինգ տարբեր հարթակների համար
➝ Անգլերեն, հայերեն ու ռուսերեն կոնտենտի ստեղծում, խմբագրում և սրբագրում
➝ Վերջնաժամկետների ու առօրյա հանձնարարությունների վերահսկում
➝ Թիմակիցների աշխատանքների համակարգում
Պահանջներ
➝ Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգային հաղորդակցության, լրագրության կամ հարակից ոլորտներում
➝ Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (ռուսերենի գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն)
➝ Ուժեղ լեզվամտածողություն
➝ Ստեղծագործ միտք և քննադատական մտածողություն
➝ Կոնտենտ մարքեթինգի լավագույն կիրառությունների իմացություն
➝ Մի քանի նախագծերի վրա զուգահեռ աշխատելու կարողություն
➝ Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու կարողություն ու պատասխանատվություն
➝ Թիմ ղեկավարելու փորձը կդիտվի որպես առավելություն