Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բրենդի ներկայացուցչուհի | Մարքեթինգային բաժնի օգնական

Սպառկ Մարքեթինգ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 150,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Հաճախորդների սպասարկում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
10.07.2025

Նկարագրություն

Spark Marketing-ը փնտրում է ներկայանալի, բարձր հաղորդակցական հմտություններով և պատասխանատու թիմակիցի, ով կկարողանա՝

  • վստահ ներկայանալ հանդիպումների ընթացքում
  • ներկայացնել մեր ընկերությունը գործող և պոտենցիալ հաճախորդներին
  • աջակցել թիմին կազմակերպչական և մարքեթինգային ընթացիկ աշխատանքներում

Մեզ անհրաժեշտ է նախաձեռնող և հաղորդակցվող մասնագետ, ով սիրում է շփվել, ինքնավստահ է, արագ կողմնորոշվում է նոր միջավայրում, և պատրաստ է ներկայացնել ընկերությունը ինչպես հեռախոսային, այնպես էլ իրական հանդիպումների ժամանակ։

Եթե քեզ համար կարևոր է լինել աչքի ընկնող թիմի մի մասը, աշխատել տարբեր նորարար նախագծերի վրա և ամեն օր զարգանալ մարքեթինգային դինամիկ միջավայրում՝ ուրախ կլինենք տեսնել քեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վարել հաղորդակցությունը գործող և պոտենցիալ հաճախորդների հետ
  • Ներկայացնել ընկերությունը և ներգրավվել նոր հաճախորդների որոնման և համագործակցության գործընթացում
  • Մասնակցել հաճախորդների հետ հանդիպումներին, ստեղծագործական բրիֆինգներին և, անհրաժեշտության դեպքում, նկարահանումներին՝ որպես Spark Marketing-ի ներկայացուցիչ
  • Իրականացնել շուկայի և մրցակիցների վերլուծություն՝ միտումների, ներգրավման ռազմավարությունների և բարելավման հնարավորությունների բացահայտման նպատակով
  • Վերահսկել կոնտենտի հրապարակման ժամանակացույցը և հետևել կատարման ընթացքին
  • Կոորդինացնել կոնտենտի ստեղծման գործընթացը՝ համագործակցելով դիզայներների, նկարահանող խմբի և այլ մասնագետների հետ
  • Աջակցել ընկերության ամենօրյա ընթացիկ աշխատանքներին և նախագծերի համակարգման հարցերում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան՝ պարտադիր ավարտած)
  • Ցանկալի է՝ առնվազն 1 տարվա փորձ մարքեթինգային կամ ներկայացուցչական աշխատանքի ոլորտում
  • Սեռ՝ իգական (պարտադիր)
  • Տարիք՝ 22+

Պարտադիր հմտություններ

  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ հայերենով
  • Միջին մակարդակի անգլերենի իմացություն՝ մասնագիտական հաղորդակցության և աշխատանքային նյութերի ըմբռնման համար
  • Հաճախորդների հետ շփման զարգացած հմտություններ՝ վստահելի և պրոֆեսիոնալ հարաբերություններ կառուցելու կարողություն
  • Սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram, TikTok, YouTube) կիրառման և կառավարման հիմնական գիտելիքներ
  • Ժամանակի արդյունավետ կառավարում և բազմապրոցեսային աշխատանք կատարելու ունակություն
  • Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու պատրաստակամություն
  • Ստեղծագործ մտածողություն և ուշադրություն մանրուքներին
  • Թիմային համագործակցության հմտություններ

Ցանկալի հմտություններ

  • Կոնտենտ ստեղծման փորձ (գրավոր նյութեր, սթորիներ, հրապարակումներ),
  • Գովազդային համակարգերի հետ աշխատանք (Meta Ads Manager, Google Ads),
  • Բազային գիտելիքներ դիզայնի կամ վիզուալ կոնտենտի պատրաստման վերաբերյալ,
  • Շուկայի վերլուծության և միտումների բացահայտման ունակություն

Հավելյալ նշումներ

Այս աշխատանքը հիանալի հնարավորություն է՝

  • Շփվելու և համագործակցելու տարբեր ոլորտներում գործող ընկերությունների հետ
  • Զարգացնելու մասնագիտական հմտություններ մարքեթինգային տարբեր ուղղություններով՝ կոնտենտ, գովազդ, հաճախորդների սպասարկում և նախագծերի կառավարում
  • Աճելու Spark Marketing-ի ներսում և հիմք ստեղծելու երկարաժամկետ մարքեթինգային կարիերայի համար
Ընկերության մասին
address
Հասցե
Կարապետ Ուլնեցի 58/1
Phone
Հեռ.
37433566661

Spark Marketing կազմակերպությունը մատուցում է համալիր մարքեթինգային ծառայություններ, միավորելով նորարարական մոտեցումները, ներառյալ արհեստական բանականությունը (AI), և խորացված ռազմավարական վերլուծությունները՝ բրենդը ճիշտ դիրքավորելու համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար *
Լուսանկարը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում