Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բրենդի և վաճառքի թիմի ղեկավար

Accept™ | Smart BPS - Powered by People

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
03.10.2026

Ընկերության և պաշտոնի նկարագիր

Մեր գործընկերը ներմուծման և վաճառքի ոլորտում երկար տարիներ գործող խոշոր կազմակերպություն է, որն ընդլայնում է իր թիմը՝ փնտրելով փորձառու Բրենդի և վաճառքի թիմի ղեկավար։ Այս պաշտոնը հնարավորություն է ընձեռում միանալու պրոֆեսիոնալ անձնակազմին՝ ստանձնելով ռազմավարական կարևորության դեր, որն ուղղված է վաճառքի գործընթացների արդյունավետ կառավարմանը, գնումների օպտիմալ պլանավորմանը և ընկերության կայուն աճի ապահովմանը։

Նշում. Գործատուի գաղտնիությունը և մեր հավաքագրման գործընթացը պաշտպանելու նպատակով՝ գործատուի մասին ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի հարցազրույցի երկրորդ փուլի ընթացքում:

Աշխատանքի նկարագիր

  • Պաշտոն․ Բրենդի և վաճառքի թիմի ղեկավար
  • Ոլորտ․ Տնտեսական ապրանքների ներմուծում և վաճառք
  • Վայր․ ՀՀ, ք. Երևան
  • Զբաղվածության տեսակ․ Լրիվ դրույք, աշխ. պայմանագիր

Աշխատանքային գրաֆիկ․

  • Շաբաթական 5 օր, ժամը՝ 09։00 - 18։00․ ամսական 1 շաբաթ օր ևս աշխատանքային է։
  • Հիբրիդային գրաֆիկ (50% գրասենյակային, 50% դաշտային)

Հիմնական պարտականություններ

Ընթացիկ/ամենօրյա գործառույթներ

  • Վաճառքի թիմի ամենօրյա կառավարում, վաճառքների ամենօրյա մոնիտորինգ, առավոտյան հանդիպումների անցկացում:
  • Հաճախակի (ըստ պահանջի) գրավոր և բանավոր հաղորդակցություն օտարերկրյա մատակարարների հետ:
  • Վաճառքի արդյունքների ընթացիկ վերահսկում, առօրյա խնդիրների օպերատիվ լուծում։
  • Այցելություններ առևտրային օբյեկտներ (հատկապես ցանցային խանութներ)՝ դաշտային աշխատանքների վերահսկման և պայմանավորվածությունների կատարման ստուգման նպատակով:

Պարբերական և ռազմավարական գործառույթներ (Շաբաթական, ամսական, տարեկան)

  • Տարեկան գնումների պլանի կազմում, ամսական պատվերների տեղադրում, եռամսյակային պլանավորման հանդիպումների մասնակցություն և գնումների պլանի անհրաժեշտ ճշգրտումների իրականացում։ Ամսական վաճառքի պլանի բաշխում ըստ տարածքների և թիմի անդամների։
  • Շաբաթական, ամսական և ըստ պահանջի հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։
  • Մրցակցային միջավայրի և շուկայի միտումների պարբերական ուսումնասիրություն: Մարքեթինգային ռազմավարության շրջանակներում միջոցառումների պլանավորում, բյուջետավորում և արշավների արդյունավետության գնահատում։
  • Գործընկերների հետ կոմերցիոն պայմանների համաձայնեցում, կամ տարեկան վերանայում, ինչպես նաև պայմանագրերի կազմման ընթացքի վերահսկում:
  • Պարբերական գործուղումներ մարզային մասնաճյուղեր (օր․՝ Գորիս, Գյումրի, Վանաձոր):

Նշում․ ընկերությունը տրամադրում է վառելիքի փոխհատուցում, ինչպես նաև հոգում է կեցության ծախսերը՝ երկու և ավելի օր տևողությամբ գործուղումների դեպքում։


Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթությունը էկոնոմիկայի կամ բիզնեսի հետ փոխկապակցված այլ ուղղություններում խիստ ցանկալի է:
  • Վաճառքում աշխատանքային փորձը հանդիսանում է պարտադիր պայման (դիստրիբյուցիայի ուղղությունը կդիտարկվի որպես առավելություն):
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների հաղորդակցական մակարդակ (նախընտրելի է B1 կամ ավելի բարձր):
  • Excel-ի բավարար գործնական իմացություն, MS Office փաթեթին տիրապետում (1C ծրագրի իմացությունը ցանկալի է, բայց ոչ պարտադիր)։
  • Սեփական ավտոմեքենայի առկայություն (բացակայության դեպքում մոտ ժամկետում ձեռք բերելու հնարավորություն):

Փափուկ հմտություններ

  • Արագ կողմնորոշվելու և նոր պայմաններին արդյունավետորեն ադապտացվելու ունակություն:
  • Պատասխանատվության զգացում։
  • Ժամանակի արդյունավետ կառավարում և ճշտապահություն:
Ընկերության մասին
address
Հասցե
19a Koryun Street, Yerevan, Armenia
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 99 584945

For over 20 years, Accept™ has shaped how companies in Armenia and beyond hire, grow, and lead—by setting the standard, not following trends.

More than an HR consultancy,

We're your partner in building smart, human-centered workplaces.

From tailored HR solutions to talent matchmaking, we connect the right people with the right opportunities—helping businesses grow and professionals thrive.

We don’t just build systems; we empower people, turning change into growth and HR into your greatest advantage. Because every team is different—and every challenge is an opportunity to evolve.

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում