Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բրենդ մենեջերի ասիստենտ

C and F Co LLC

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
23.11.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանում առաջատար դիստրիբյուտորական ընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին և մինչ այժմ պահպանում է առաջատարի դիրքը։ Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է աշխարհի առաջատար բրենդերի բացառիկ դիստրիբյուցիան ՝ Schwarzkopf, Henkel, Unilever, Johnson & Johnson և այլն։

Սի ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն հայտարարում է Բրենդ մենեջերի օգնականի թափուր աշխատատեղի մասին։

Պարտականություններ

  • Ընկերության տեղական և միջազգային մատակարարների հետ շփման լեզվի որոշում.
  • Մատակարարների հետ ամենօրյա հաղորդակցություն (գրավոր և բանավոր)․
  • Պատվերների պատրաստում ընկերության ընթացակարգերին համապատասխան․
  • Մրցակցային միջավայրի ուսումնասիրություն և շուկայի վերլուծություն․
  • Անմիջական ղեկավարին վերլուծության տրամադրում պրեզենտացիաների և հաշվետվությունների տեսքով․
  • Տարբեր տեսակի հաշվետվություններ․
  • Մասնակցություն գովազդային ակցիաների պլանավորմանը և դրանց իրականացման մոնիտորինգին․
  • Անհրաժեշտության դեպքում բանակցություններ ցանցային առևտրային օբյեկտների հետ․
  • Պահեստում գովազդային նյութերի հսկողություն, մերչենդայզերներին նյութերի բաշխման ապահովում Հայաստանի ամբողջ տարածքով․
  • Ծանոթացում պայմանագրի պայմաններին, վաճառքի մշտական վերլուծություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի կառավարման և/կամ տնտեսագիտության ոլորտում)․
  • Microsoft Excel-ի բարձր մակարդակի իմացությունը պարտադիր է․
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր պայման է․

Պահանջվող լրացուցիչ հմտություններ

  • Սեռը՝ արական
  • Թիմում աշխատելու կարողություն․
  • Արդյունքների վրա կենտրոնանալու կարողություն․
  • Պատասխանատվութան բարձր մակարդակ․
  • Ճշտապահություն․
  • Զարգանալու ցանկություն։

Հավելյալ նշումներ

  • Ղեկավարներ, ովքեր կնպաստեն Ձեր անձնային աճին․
  • Մասնագիտական ​​աճի և կարիերայի զարգացման հնարավորություն․
  • Լավագույն արդյունքների հասնելու համար անհրաժեշտ հմտությունների ուսուցում/զարգացում:

Վայրը՝ Երևան, Շարուրի 43։

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել ռեզյումե՝ նամակի թեմա բաժնում նշելով պաշտոնի անվանումը:

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շարուրի 43
address
Աշխատակիցների քանակ
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում