Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բրենդ-մենեջեր

ԼՅՈՒՔՍԷԼ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
30.10.2026

Նկարագրություն

ԼՅՈՒՔՍԷԼ խանութ-սրահն աշխատանքի է հրավիրում ակտիվ, պատասխանատու և փորձառու Բրենդ-մենեջերի, ով կապահովի հաճախորդների ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցությունը ինտերիեր-դիզայներների, ճարտարապետական ստուդիաների և ժամանակակից կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Մեր նպատակն է էլ ավելի բարձրացնել Հայաստանում մեր կողմից պաշտոնապես ներկայացված հանրահայտ բրենդերի ճանաչելիությունն ու վաճառքի ծավալները, ինչպես նաև հիմնել նոր, երկարաժամկետ գործընկերային կապեր՝ շուկային ներկայացնելով թրենդային և նորաձև լուծումներ:

Պարտականություններ

  • Ներկայացնել ընկերության ապրանքատեսականին, ցուցաբերել անհատական մոտեցում և խորհրդատվություն հաճախորդներին՝ օգնելով կատարել ճիշտ ընտրություն։
  • Իրականացնել ակտիվ վաճառքներ և ապահովել սահմանված պլանների հետևողական կատարումը։
  • Ներգրավել նոր հաճախորդներ և ակտիվորեն ընդլայնել գործող հաճախորդների բազան։
  • Կազմակերպել և վարել բանակցություններ հաճախորդների հետ, պատրաստել ու ներկայացնել գնային առաջարկներ։
  • Ընդունել հաճախորդների հարցումներն ու պատվերները, ուղեկցել և վերահսկել դրանց ընթացքը՝ պատվերի ձևակերպումից մինչև ապրանքի հաջող առաքումն ու վաճառքի փակումը։
  • Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր որակ՝ պահպանելով ընկերության ստանդարտները։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն:
  • Աշխատանքային փորձ վաճառքի կամ բրենդի կառավարման ոլորտում։
  • Լեզուների տիրապետում՝ հայերենի գրագետ խոսք և գրագրություն, ռուսերենի և անգլերենի իմացություն (բանակցությունների և նամակագրության համար)։
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-ի (հատկապես Excel-ի) վստահ տիրապետում և նոր ծրագրեր արագ յուրացնելու ունակություն։
  • Գերազանց հաղորդակցման, ներկայացուցչական և բանակցություններ վարելու հմտություններ։
  • Կազմակերպչական հմտություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն։
  • Վերլուծական մտածողություն՝ խնդիրներին արագ լուծումներ տալու և հաշվետվություններ կազմելու հմտություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00 - 18:00։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

ԼՅՈՒՔՍԷԼ խանութ-սրահը հիմնվել է 2007թ-ին: Ընկերության նպատակն է ապահովել տեղական շինարարական կազմակերպությունները բարձր որակի մասնագիտական էլեկտրամոնտաժային ապրանքներով: Մենք կառուցում ենք մեր աշխատանքային հարաբերությունները և մատակարարողների, և գնորդների հետ` հիմնվելով փոխադարձ վստահության վրա: Մեր ընկերության նպատակն է բավարարել գնորդի պահանջները: ԼյուքսԷԼ խանութ սրահն ոչ միայն մատակարարում է ապրանքներ,այլ նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն և խորհդատվություն ապրանքների վերաբերյալ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում