Բրենդ մենեջեր
Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ
Նկարագրություն
«Ալֆա Ֆուդ Սերվիս» Ընկերությունը փնտրում է փորձառու Բրենդ Մենեջերի, ով ապահովելու է բրենդի/ների համար սահմանված շահութաբերությունը, բրենդի մրցունակությունն ու շուկայում առավելագույն ներկայացվածությունը և վերահսկելու է պահեստում պաշարների օպտիմալ մակարդակը (առանց Out of Stock-ի և Overstock-ի)։
Պարտականություններ
- Իրականացնում է բրենդ(ների) ամսական/եռամսյակային հասույթի, համախառն շահույթի պլանավորումը և վերահսկում է դրանց կատարումը:
- Մշակում և ներկայացնում է բրենդի(ների) զարգացման համար անհրաժեշտ մարքեթինգային ակտիվությունները և բյուջեն։ Վերահսկում է հաստատված մարքեթինգային բյուջեի կատարումը։ Գնահատում է դրանց արդյունավետությունը:
- Մասնակցում է նոր ապրանքների շուկա մուտքի պլանների մշակմանը և իրականացմանը:
- Իրականացնում է մրցակիցների մոնիթորինգ, գնային համեմատականներ, տվյալների հավաքագրում և վերլուծություն:
- Կառավարում և զարգացնում է մատակարարների հետ համագործակցությունը՝ ներառյալ համատեղ զարգացման պլանների, մարքեթինգային աջակցության, ուսուցման և նորույթների փորձարկման համակարգումը:
- Ըստ ամսական/եռամսյակային պլանի և սեզոնայնության՝ Ներմուծման բաժնի հետ համագործակցությամբ, կազմում են ապրանքների պատվերը մատակարարներին:
- Իրականացնում է պահեստային մնացորդների, Out of Stock-ի, Overstock-ի, ժամկետանց ռիսկերի մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում ահազանգում է կատեգորիայի ղեկավարին:
- Կատարում է ERP համակարգում իր բրենդին(ներին) վերաբերող տվյալների արդիականացում, գնային առաջարկների նախապատրաստում, վաճառքի թիմին ապրանքների վերաբերյալ տեղեկությունների և մարքեթինգային նյութերի տրամադրում:
- Կազմակերպում և իրականացնում է դեմոնստրացիաներ, սեմինարներ, ուսուցումներ (տեխնոլոգ-դեմոնստրատորների հետ համատեղ)։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա փորձ բրենդ/կատեգորիայի մենեջմենթի ոլորտում (սննդի և խմիչքի կատեգորիայի/բրենդ մենեջմենթի ոլորտներում փորձը կդիտարկվի որպես առավելություն),
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ,
- Վերլուծական մտածողություն, մանրունքներին ուշադրություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում,
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
- Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխ․ գրաֆիկ՝ 9։00-18։00։
Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։
Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։
Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։
Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։
2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։