Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բրենդ մենեջեր

«ՄեգաՖուդ» ՍՊԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 30.05.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Գալաքսի Ընկերությունների խմբի կազմում հանդես եկող Մեգա ֆուդ ընկերությունը փնտրում է մարքեթինգի բնագավառում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող Բրենդ մենեջերի։

Պարտականություններ

  • Սպառողի կարիքի բացահայտմանն ուղղված շուկայի վերլուծության իրականացում,
  • Շուկայի կարիքի համապատասխան նոր բրենդների առաջարկի ներկայացում,
  • Բրենդերի տարեկան մարքեթինգային պլանների կազմում, իրագործում,
  • Առկա բրենդերի դիրքերի առաջխաղացման հնարավորությունների բացահայտման աշխատանքների իրականացում,
  • Բրենդի առաջխաղացմանն ուղղված մարքեթինգային ծրագրերի մշակում, իրագործում,
  • Օնլայն հարթակներում բրենդերի առաջխաղացմանն ուղղված առաջարկների ներկայացում, վերահսկում,
  • Բրենդի առաջխաղացման նպատակով գործընկերների հետ սերտ համագործակցություն,
  • Թրեյդ-մարքեթինգային ամենամսյա/եռամսյակային/տարեկան ակցիաների կազմում, գործընկերների հետ հաստատման ապահովում, արդյունքների վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների տրամադրում,
  • Պորտֆելում առկա տեսականու պարբերական վերլուծությունների իրականացում և առաջարկների ներկայացում,
  • Վաճառքի բաժնի հետ մարքեթինգային/թրեյդ-մարքեթինգային գործողությունների սինխրոն աշխատանքի ապահովում,
  • Շուկայում դիրքերի բարելավման նպատակով պարբերաբար սուդիտի համակարգի հարցաշարերում տեսականու փոփոխությունների իրականացում,
  • CPR հաշվետվության հիման վրա մրցակիցների և ընկերության առկա տեսականու գնային վերլուծության իրականացում,
  • Վաճառքի թիմի համար նոր տեսականու/ նոր բրենդի պրեզենտացիա/համտեսների կազմակերպում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է շուկայագիտության կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ վաճառքի բնագավառում,
  • Հետազոտական և վերլուծական հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, 1C, outlook, Power Point),
  • Լարված իրավիճակում աշխատելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Պարտաճանաչ ու պատասխանատու մոտեցում աշխատանքին,
  • Հաղորդակցման և բանակցություն վարելու հմտություններ։
Ընկերության մասին
address
Հասցե
25/1 Arshakunyats Ave
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37411511110

«Մեգա Ֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը: Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ: 2018 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

«Մեգա Ֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է շուրջ 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Ունե՞ք արդյոք բարձրագույն կրթություն? *

Այս դաշտը պարտադիր է

Ունե՞ք արդյոք առնվազն 2 տարվա փորձ մարքեթինգի կամ վաճառքի բնագավառում? *

Այս դաշտը պարտադիր է

Գերազանց տիրապետո՞ւմ եք ռուսերենին և անգլերենին? *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում