Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բրենդ մարքեթինգի մենեջեր

Pi Hospitality

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
27.12.2026

Նկարագրություն

Կազմակերպությանն անհրաժեշտ է բրենդ մարքեթինգի մենեջեր։

Պարտականություններ

  • Բրենդի երկարաժամկետ մարքեթինգային ռազմավարության մշակում, պլանավորում և իրականացում։
  • Բրենդի դիրքավորման, ճանաչելիության, հեղինակության և շուկայական ընկալման զարգացում։
  • Ստեղծարար և նորարարական մարքեթինգային գաղափարների մշակում և արշավների իրականացում։
  • Շուկայի, մրցակիցների, ոլորտային միտումների և սպառողների վարքագծի ուսումնասիրություն ու վերլուծություն։
  • Նոր մարքեթինգային հնարավորությունների, ռազմավարական համագործակցությունների և նախագծերի բացահայտում ու զարգացում։
  • Մարքեթինգային բյուջեի պլանավորում, կառավարում և ծախսերի արդյունավետության վերահսկում։
  • Իրականացված մարքեթինգային գործողությունների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը։
  • Բրենդի առաջխաղացմանն ուղղված նախագծերի իրականացում և դրանց ընթացքի վերահսկում։
  • Ներքին թիմերի և արտաքին գործընկերների հետ արդյունավետ համագործակցության ապահովում։
  • Բրենդի ճանաչելիության, հաճախորդների ներգրավվածության և վաճառքների աճին ուղղված նախաձեռնությունների իրականացում։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Մարքեթինգի ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
  • Բրենդի կառավարման և մարքեթինգային ռազմավարությունների իմացություն։
  • Ռազմավարական, վերլուծական և ստեղծարար մտածողություն։
  • Թվային մարքեթինգի և սոցիալական մեդիայի գործիքների իմացություն։
  • Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի կարողություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Պարույր Սևակ թաղ․, 4-րդ փ․, թիվ 2 առևտրի կենտրոն
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
041610850

Հյուրընկալության ոլորտում տարիների փորձն ու կայուն արժեքները կարևորելով՝ Pi Hospitality-ի գաղափարախոսության հիմքում ընկած է մաթեմատիկական այն ճշմարտությունը, որ π (Pi)-ն կոնստանտ թիվ է շրջանագծի մակերես հաշվելու համար և ունի անփոփոխ թվային արժեք (3.14)։ Սա ուղիղ համեմատական է մեր ընկերության կայուն արժեքներին։

Շրջանագծի հետ ասոցացվելով՝ Pi-ն խորհրդանշում է մեր սերնդափոխության հաջորդական փուլերը, որ մի սերնդից մյուսին են փոխանցվում՝ ամեն անգամ պահպանելով ժամանակակից մոտեցումն ու անփոփոխ առաքելությունը՝ ունենալ երջանիկ աշխատակիցներ և երջանիկ հյուրեր։

With years of experience and steadfast values in the field of hospitality, Pi Hospitality's ideology is rooted in the mathematical truth that π (Pi) is a constant number used for calculating the surface of a circle, with an unchanging numerical value (3.14). This is directly proportional to our company's enduring values of integrity and commitment to continuous improvement.

Associated with the circle, Pi symbolizes the successive cycles of our generation, which are passed from one generation to the next, each time maintaining the modern and unchanging mission of ensuring the happiness of our employees and guests.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում