Բովանդակության մոդերատոր
Լիստ Գրուպ ՓԲԸ
Նկարագրություն
Հայաստանի ամենամեծ և ամենահեղինակավոր էլեկտրոնային առուվաճառքի հարթակը՝ List.am-ը, փնտրում է բովանդակության մոդերատորների՝ համալրելու իր թիմը։ Լիստը շարունակաբար իրականացնում է իր առաքելությունը՝ լինել ապահով, արդյունավետ, թափանցիկ և հասանելի հարթակ՝ «Ամեն ինչ մեկ վայրում» սկզբունքով։ Այն յուրաքանչյուր օր օգնում է իր օգտատերերին գտնել և վաճառել ապրանքներ, ծառայություններ, անշարժ գույք, աշխատանք՝ նպաստելով մեր բոլորի առօրյայի բարելավմանը։
Եթե դուք պատասխանատու եք, ուշադիր մանրուքների հանդեպ, և սիրում եք աշխատել թիմում՝ ապա այս աշխատանքը հենց ձեզ համար է։
Միանալով մեզ որպես բովանդակության մոդերատոր, դուք կդառնաք մեր մեծ առաքելության անբաժան մասնիկը՝ նպաստելով հարթակի որակի և վստահության պահպանմանը։
Պարտականություններ
- Արդյունավետորեն համակարգել օգտատերերի կողմից ներկայացվող հայտերը,
- Ուսումնասիրել օգտատիրոջ ակտիվությունն ու գործելաոճը՝ հիմնվելով տվյալների վրա կայացնելով արդար և հիմնավորված որոշումներ,
- Համոզվել, որ հրապարակված բովանդակությունը համապատասխանում է կայքի կանոնակարգերին և գործող օրենսդրությանը,
- Աշխատել թիմում՝ նպաստելով համագործակցային և դրական աշխատանքային միջավայրի ձևավորմանը։
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն,
- Հաճախորդների սպասարկման հմտություններ և հաճախորդակենտրոն մտածելակերպ,
- Վերլուծական և քննադատական մտածողություն,
- Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Հաղորդակցության և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ,
- Ինքնուրույն կողմնորոշվելու, արագ որոշումներ կայացնելու և թիմային միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն։