
Հաշվետար
GSS SOLAR Արևային Համակարգեր
“GSS” ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՀԱՇՎԵՏԱՐԻ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Հաշվապահական հաշվառում ՀԾ Հաշվապահ, e-invoicing համակարգերում
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Սույն պաշտոնից բխող այլ հանձնարարություններ
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, ֆինանսական կամ այլ հարակից ոլորտներում
- Համակարգչային ծրագրերի իմացություն /ՀԾ համակարգ, e-invoicing, MS Word, MS Excel/
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հարկային օրենսգրքի իմացությունը կդիտվի որպես առավելություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ`
Առանց լուսանկարի CV-ները չեն դիտարկվում:
2010թ․-ից ի վեր խնայողության տարատեսակ համակարգերի մշակման և տարածման գործում մեր մասնագետների ներգրավվածությունը 2016թ․-ին հանգեցրեց ՋիԷսԷս (GSS: Global Saving Systems, թարգմանաբար՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ընկերության ձևավորմանը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը: Իսկ երբ նույն թվականի վերջին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ մեր գաղափարներն ավելի արագ կյանքի կոչելու համար: Եվ արդեն շուրջ 8 տարի է մեր ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ ...
Մեր շնորհիվ հարյուրավոր էներգասպառողներ՝ ՀՀ բոլոր մարզերում, դարձել են ինքնավար արտադրողներ: Ինչի արդյունքում նրանք զերծ են մնում էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական գնաճից և վերջին չորս և հաջորդ 25 տարիների ընթացքում մթնոլորտ չի արտանետվելու շուրջ 2.601.984 տոննա CO2: