Բժշկական սարքավորումների վաճառքի մասնագետ (լրիվ դրույք)
Մեդ Ստանդարտ ՍՊԸ
Նկարագրություն
Մեդ Ստանդարտ ընկերությունը հրավիրում է աշխատանքի բժշկական սարքավորումների վաճառքի մասնագետի։
Պարտականություններ
- Իրականացնել բժշկական սարքավորումների վաճառք տրված տարածաշրջանում,
- Աշխատել առկա հաճախորդների բազայի հետ (մասնակիորեն տրամադրված է),
- Որոնել նոր հաճախորդներ և ամրապնդել հարաբերությունները,
- Պատրաստել առևտրային առաջարկներ,
- Կատարել եռամսյակային և տարեկան վաճառքի պլանները,
- Հսկել վճարումների ստացումը և ապրանքների առաքումը,
- Աջակցել ապրանքների առաջխաղացմանը և խթանել առավելագույն վաճառքներ,
- Իրականացնել շնորհանդեսներ, վերապատրաստումներ, և սարքավորումների ցուցադրություններ,
- Հետևել բժշկական ոլորտի նորամուծություններին,
- Համագործակցել տարածաշրջանի բժիշկների հետ,
- Ընտրել և վերահսկել վաճառքի թիմի աշխատանքը,
- Իրականացնել ամսավերջի և տարեվերջի հաշվետվությունները։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն՝ բժշկության կամ բժշկական ինժեներիայի ոլորտում,
- Առնվազն 2 տարվա փորձ՝ բժշկական վաճառքի ոլորտում,
- Հայկական բժշկական շուկայի լավ իմացություն,
- Ակտիվ վաճառքի հմտություններ և հաճախորդների սպասարկման փորձ,
- Շփման, ներկայացման և բանակցելու գերազանց հմտություններ,
- Հայերեն լեզվի վարժ տիրապետում, անգլերեն և ռուսերեն՝ ցանկալի,
- Ակտիվ, նպատակասլաց, պատասխանատու և բարձր եկամտի ձգտող։
Մասնագիտական հմտություններ
- MS Excel, MS PowerPoint,
- Ռազմավարական մտածողություն, CRM ծրագրերի իմացություն։
Անհատական հմտություններ
- Արդյունքամետություն,
- Աշխատասիրություն և պատասխանատվություն,
- Կազմակերպչական գերազանց ունակություններ,
- Թիմի ղեկավարում և մոտիվացում։
Med Standard LLC is a specialized distribution company operating in the field of medical equipment and healthcare technologies. Our portfolio covers a wide range of clinical sectors, including Operating Theatre and ICU equipment, General Surgery, Trauma, CMF (Cranio-Maxillofacial), and Aesthetic Medicine.