Բժշկական սարքավորումների կիրառման մասնագետ
Մեդ Ստանդարտ ՍՊԸ
Նկարագրություն
Բժշկական սարքավորումների կիրառման մասնագետը պատասխանատու կլինի բժշկական սարքավորումների կլինիկական և տեխնիկական կիրառման աջակցություն տրամադրելու, արտադրանքի ցուցադրություններ և օգտատերերի վերապատրաստումներ իրականացնելու, ինչպես նաև բուժաշխատողների, վաճառքի թիմերի և արտադրողների հետ սերտ համագործակցելու համար։
Պարտականություններ
- Բժշկական անձնակազմի համար իրականացնել արտադրանքի ցուցադրություններ և սարքերի կիրառման համար անհրաժեշտ ուսուցողական աշխատանքներ
- Մասնակցել սարքավորումների տեղադրման գործընթացին և աջակցել նոր սարքավորումների սկզբնական գործարկման ու օգտատերերի ուսուցման աշխատանքներին
- Սերտ համագործակցել վաճառքի ներկայացուցիչների հետ՝ հաճախորդների կարիքներն հասկանալու և համապատասխան տեխնիկական / կիրառական լուծումների առաջարկելու նպատակով
- Կապ պահպանել արտադրողների և միջազգային գործընկերների հետ՝ արտադրանքի վերաբերյալ հարցերի և տեխնիկական / կիրառական խնդիրների լուծման նպատակով
- Պատրաստել արտադրանքի վերաբերյալ տեխնիկական բնութագրեր
- Մասնակցել արտադրանքի ցուցադրություններին, աշխատաժողովներին, ցուցահանդեսներին և բժշկական համաժողովներին
- Մշտապես թարմացնել գիտելիքները վստահված բժշկական սարքավորումների և դրանց համապատասխան կլինիկական կիրառությունների վերաբերյալ
- Անհրաժեշտության դեպքում այցելել Հայաստանի տարածքում գտնվող հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ
Պահանջներ
- Բժշկական սարքավորումների, առողջապահության, կենսաբժշկական տեխնոլոգիաների կամ կլինիկական միջավայրում աշխատանքային փորձ
- Բժշկական սարքավորումների կիրառման, տեխնիկական աջակցության, վաճառքի աջակցության և օգտատերերի ուսուցման փորձ
- Տեխնիկական գիտելիքներ և բարդ բժշկական սարքավորումներն արագ յուրացնելու ունակություն
- Տեխնիկական տեղեկատվությունը բուժանձնակազմին հստակ և հասկանալի ներկայացնելու կարողություն
- Հիվանդանոցներում և կլինիկական միջավայրում աշխատելիս պրոֆեսիոնալ և պատասխանատու մոտեցում
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ
- Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի է
Med Standard LLC is a specialized distribution company operating in the field of medical equipment and healthcare technologies. Our portfolio covers a wide range of clinical sectors, including Operating Theatre and ICU equipment, General Surgery, Trauma, CMF (Cranio-Maxillofacial), and Aesthetic Medicine.