Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բժշկական սարքավորումների ինժեներ

Վի Առ Մեդիքալ

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-500,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
23.11.2025

Նկարագրություն

<< Վի Առ Մեդիքալ>> Ընկերությունը, հանդիսանալով բժշկական սարքավորումների համաշխարհային առաջատար արտադրողների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչն ու դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում, աշխատանքի է հրավիրում բժշկական սարքավորումների տեղադրում, սպասարկում և վերանորոգում իրականացնող ինժեների: Միանալով մեր թիմին Ձեզ բացառիկ հնարավորություն կընձեռնվի մասնակցել տարբեր մասնագիտական վերապատարատումների։

Պարտականություններ

  • Բժշկական սարքավորումների տեղադրում, կարգաբերում, գործարկում բժշկական հաստատություններում,
  • Բուժսարքավորումների ընթացիկ երաշխքային և ետերաշխիքային սպասարկում,
  • Բուժսարքավորումների շահագործման հետ կապված աշխատանքների ամբողջ շրջանակի կառավարում,
  • Բժշկական սարքավորումների պլանային սպասարկում, սարքավորումների հետ աշխատող բժշկական անձնակազմի վերապատրաստում,
  • Բժշկական սարքավորումների ներկա վիճակի վերլուծություն, սարքավորումների անվտանգ և արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ դրա հիմնական պարամետրերի վերահսկում, թերությունների բացահայտում և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների մշակում,
  • Մասնակցություն մասնագիտացված բուժսարքավորումների ձեռքբերման տեխնիկական բնութագրերի ուսումնասիրմանը, համապատասխան սարքավորման փնտրման գործընթացին,
  • Սարքավորումների նախավաճառքային պատրաստում (ավտոմատ և կիսաավտոմատ ՊՇՌ, ԻՖԱ),
  • Սարքավորումների տեղադրում և օգտագործողների ուսուցանում,
  • Սարքավորումների վերանորոգում և տեխնիկական սպասարկում (երաշխիքային և ետերաշխիքային),
  • Սարքավորումների, մեթոդաբանության և հատուկ ծրագրային ապահովման կարգավորում,
  • Սարքավորումների օգտագործողների հետ փոխազդեցություն E-mail, WhatsApp, Viber և այլ տարբերակներով,
  • Սարքավորումների օգտագործողների աջակցություն, ինչպես նաև հեռակա,
  • Կատարված աշխատանքների հաշվետվությունների ժամանակին լրացում (ակտեր, տեխնիկական եզրակացություն, CRM),
  • Աշխատանքի անվտանգության կաննոների պահպանում, կախված կատարվող աշխատանքներից,
  • Պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Ինժեների բարձրագույն կրթություն,
  • Նվազագույնը 1 տարի ոլորտում աշխատանքային փորձ,
  • Էլեկտրոնիկայի, որոշակի սխեմաների հետ աշխատելու կարողություն,
  • Գործուղումների պատրաստակամություն,
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն։
Ընկերության մասին
address
Հասցե
S. Safaryan 14/7
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 12 330333

VR Medical ընկերությունը զբաղվում է բժշկական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով, ինչպես նաև բժշկական սարքավորումների տեխսպասարկումով և վերանորոգմամբ:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում