Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բժշկական պարագաների վաճառքի մասնագետ

Դիավանտ ՍՊԸ

Աշխատավայր` Քանաքեռ-Զեյթուն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Առողջապահություն, Բժշկություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
10.12.2025

Նկարագրություն

«ԴԻԱՎԱՆՏ» ՍՊ ընկերությունը համալրում է իր թիմը և աշխատանքի հրավիրում բժշկական պարագաների վաճառքի մասնագետի։

Պարտականություններ

  • Բժշկական արտադրատեսակների և պարագաների ներկայացում և վաճառք բժշկական ծառայություններ մատուցող կենտրոններին, անհատ մասնագետներին և միջազգային հովանավոր կազմակերպություններին,
  • Բժշկական պարագաների շուկայի մասին բարձր աստիճանի տեղեկացվածություն, տեսական և պրակտիկ գիտելիքներ կիրառման և աշխատանքի վերաբերյալ,
  • Կոմերցիոն առաջարկների կազմում, արտադրատեսակի "արտադրողի պահեստից մինչև օգտագործող" ամբողջ ցիկլի պլանավորում և ծախսերի հաշվարկ,
  • Գնային հաշվարկի իրականացում, տեխնիկական բնութագրերի կազմում, մշակում,
  • Պոտենցիալ գնորդների համար գնային առաջարկների պատրաստում, գնորդների հետ հանդիպումներ, քննարկումներ, բանակցություններ, տենդերների մասնակցության համար գների և տեխնիկական բնութագրերի տրամադրում սահմանված ժամանակահատվածում,
  • Արտասահմանյան և տեղական պատվիրատուների հետ, ըստ անհրաժեշտության, նամակագրության և հեռախոսազանգերի իրականացում,
  • Ըստ անհրաժեշտության՝ ընկերությունը ներկայացնելու նպատակով ցուցահանդեսներին (EXPO) մասնակցություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն բժշկական, դեղագիտական կամ հարակից ոլորտում,
  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (բժշկական ոլորտում աշխատանքը կդիտվի որպես առավելություն),
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց/լավ իմացություն,
  • Որոշումներ կայացնելու և լուծումներ առաջարկելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ.
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Համակարգչային հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Դասընթացներ:
Ընկերության մասին
address
Հասցե
24/15 Azatutyun
address
Աշխատակիցների քանակ
51-150

Diavant LLC was founded in 2008. It represents medical imaging equipment from leading manufacturers in radiological field. Diavant LLC offers High-End Ultrasound systems, Computed Tomography, MR, Angiography systems, Universal R/F X-ray systems and more.

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում