
Բժշկական ներկայացուցիչ (կոսմետիկ շարք)
Դեմի Ֆարմ ՍՊԸ
Նկարագրություն
Պահանջվում է բժշկական ներկայացուցիչ (կոսմետիկ շարք ներկայացնելու համար)։
Պարտականություններ
- Այցելել կոսմետոլոգիական կլինիկաներ,
- Ներկայացնել անհրաժեշտ պրեպարատները կոսմետոլոգ-բժիշկներին,
- Կազմել բուկլետներ,
- Կազմակերպել կլոր սեղաններ և պրեզենտացիաներ,
- Հետևել կոսմետիկ միջոցների դասավորությանը ներկայացվող դեղատներում, կլինիկաներում և խանութներում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է,
- Աշխատանքային փորձը ներկայացուցչական ոլորտում ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հինգ աշխատանքային օր՝ 10 ից 19:00։
ԴԵՄԻ ՖԱՐՄ ընկերությունը ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների շնորհիվ մրցունակ է դարձել հայկական շուկայում: Հնգամյա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԴԵՄԻ ՖԱՐՄ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝ Կանադական Herbaland Naturals, Իտալական Sakura Italia, Ֆրանսիական Gilbert Laboratories, Նիդերլանդական Bio-Clin, Բուլղարական Antibiotic, Անգլիական Quest Vitamines, Նիդերլանդական PK Benelux, Պորտուգալական Azevedos։ Մեր ներկայացրած դեղամիջոցները և խնամքի պարագաները լայնորեն կիրառվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել երեխաներին և մեծերին, հաղթահարել և կանխարգելել տարբեր հիվանդությունները՝ միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանքի շնորհիվ: