Բժշկական ներկայացուցիչ՝ դերմատոկոսմետիկ պրոդուկտների բաժնում
«ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերություն
Նկարագրություն
«ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Բժշկական ներկայացուցիչ՝ դերմատոկոսմետիկ պրոդուկտների բաժնում
Պարտականություններ
- Անհատական այցերի իրականացում, լիարժեք և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում դերմատոկոսմետիկ միջոցների, կիրառման եղանակների և սխեմաների վերաբերյալ,
- Համագործակցություն մաշկաբանների, մաշկաբան-կոսմետոլոգների, կոսմետոլոգիական կենտրոնների, սրահների և խանութների, SPA կենտրոնների, դեղատների հետ,
- Շուկայի մասին լիարժեք տեղեկատվության հավաքագրում, մրցակիցների ուսումնասիրություն, արտադրանքի թիրախային լսարանի և թիրախային շուկայի բացահայտում,
- Շուկայում դերմատոկոսմետիկ միջոցների դիրքերի ամրապնդում և ապրանքանիշերի զարգացում,
- Ընկերության արտադրանքի վաճառքի խթանում,
- Մասնագիտական հանդիպումների կազմակերպում և որակավորման դասընթացների մասնակցություն (սեմինարներ, թրեյնինգներ և այլն),
- Համագործակցող գործընկերների հետ վարել կոմերցիոն համագործակցությունների շղթա,
- Շուկայում նոր գործընկերների բացահայտում և ձեռքբերում,
- Վաճառքների աճի խթանում, Ամրապնդել կազմակերպության դերը շուկայում՝ ապահովելով ուժեղ մրցակցային դիրք,
- Աշխատանքի պլանավորում և հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին և/կամ կազմակեպության ղեկավարությանը։
Պահանջներ
- Բարձրագույն դեղագիտական կամ բժշկական կրթություն,
- MS Office ծրագրի գերազանց իմացություն,
- Անհատական այցերի իրականացում մասնագետներին,
- Թիմում աշխատելու կարողություն, արդյունքին ուղղվածություն,
- Զարգացած հաղորդակցման և բանակցությունների հմտություններ։
«ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերությունը 2000 թվականից սկսած զբաղվում է դեղագործական և հարդեղագործական ապրանքների ներկրմամբ և վաճառքով։ Բացի այդ, Աստերիան մատուցում է դեղազգոնության, դեղերի պետական գրանցման, կենսաբանական ակտիվ սննդային հավելումների գրանցման, օծանելիքակոսմետիկական արտադրանքի գրանցման, դեղամիջոցների և հարդեղագործական ապրանքների մարքետինգային և առաջխաղացման ծառայություններ։
2011 թվականից գործում է Աստերիա դեղատնային ցանցը, որը ևս մեկ քայլ մոտեցնում է մեզ դեպի մեր հաճախորդը։ Ներկայումս Աստերիա դեղատնային ցանցը ընդգրկում է 25 մասնաճյուղ: Մեզ հետ աշխատում են շուրջ 140 մասնագետներ։
Աստերիան առաջինն է հայաստանյան դեղագործական շուկայում, որի պատվերով արտադրվում են դեղեր Հարավային Կորեայում և եվրոպական որոշ երկրներում, և արտադրված դեղերը բրենդավորվում են Աստերիա ապրանքանիշով:
Աստերիան հանդիսանում է Նովարտիս Ֆարմայի, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական ու հարավկորեական կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Աստերիան համարվում է Հայաստանում առաջատար ընկերություն հակաբիոտիկների ոլորտում:
Աստերիան ընդգրկված է հայաստանյան խոշոր հարկ վճարողների ցանկում երկար տարիներ: