Բժշկական Ներկայացուցիչ
SZ
Նկարագրություն
SZ Pharma ընկերությունը՝ փնտրում է Բժշկական Ներկայացուցիչ։
Պարտականություններ
- Ատամնաբուժական նյութերի և սարքավորումների ներկայացում և վաճառք,
- Շուկայի ուսումնասիրում,
- Ամենօրյա և ամսական հաշվետվությունների կազմում և ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն ստոմատոլոգիական կամ բժշկական կրթություն,
- Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
- Պարտադիր անգլերեն լեզվի իմացություն։
Հավելյալ նշումներ
- Ֆիքսված աշխատավարձ + վաճառքից բոնուս (%),
- Աշխատանքային այցերի ճանապարհածախսը հոգում է Ընկերությունը,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
- Աջակցող և համագործակցային թիմային միջավայր։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա գրաֆիկ՝ 10:00-18:00։
«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և իր գործունեության ողջ ընթացքում հետևողականորեն զարգացրել է իր մասնագիտական ներուժն ու կարողությունները՝ ապահովելով ոլորտի արդիական պահանջներին համահունչ և նորարարական լուծումներ։
Ընկերությունը համագործակցում է միջազգային հեղինակավոր արտադրողների հետ՝ ապահովելով բարձր որակի, հավաստագրված և ժամանակակից արտադրանքի լայն տեսականի։ Մեր նպատակն է նպաստել ատամնաբուժության և ատամնատեխնիկական ծառայությունների շարունակական զարգացմանը Հայաստանում՝ առաջարկելով վստահելի և նորարարական լուծումներ։
Կուտակած բազմամյա փորձը, մասնագիտական թիմը և գործընկերների վստահությունը հանդիսանում են «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ի կայուն զարգացման և ոլորտում առաջատար դիրքի պահպանման հիմքը։