Բժշկական ներկայացուցիչ
Ֆարմա-Կար ՍՊԸ
Նկարագրություն
Ֆարմա-կար ՍՊ ընկերությունը փնտրում է ազնիվ, ակտիվ և նպատակասլաց բժշկական ներկայացուցիչ, ով կնպաստի ընկերության ապրանքների առաջխաղացմանը և վաճառքների աճին։
Աշխատանքը ներառում է բժիշկների և դեղատների հետ ակտիվ համագործակցություն, ինչպես նաև նոր հաճախորդների ներգրավում։
Աշխատավարձ՝ ֆիքսված + բարձր և աճող բոնուսային համակարգ
Ընկերությունն առաջարկում է
-
Աշխատանք կայուն և զարգացող դեղագործական ընկերությունում
-
Ֆիքսված աշխատավարձ + բարձր և աճող բոնուսային համակարգ
-
Մասնագիտական զարգացման և շարունակական ուսուցման հնարավորություն
-
Աշխատանք հետաքրքիր և զարգացող ապրանքային պորտֆելի հետ
-
Մասնակցություն բժշկական կոնֆերանսների, սեմինարների և մասնագիտական միջոցառումների
-
Կարիերայի և եկամտի աճի իրական հնարավորություն
-
Աջակցող և դինամիկ աշխատանքային միջավայր
-
Արդյունավետ աշխատանքի գնահատման և խրախուսման համակարգ
Պարտականություններ
- Բժիշկների և դեղատների հետ երկարաժամկետ համագործակցության հաստատում և պահպանում
- Դեղերի և բժշկական պարագաների պրոֆեսիոնալ ներկայացում
- Մասնակցություն բժշկական կոնֆերանսներին, սեմինարներին, շնորհանդեսներին և այլ մասնագիտական միջոցառումներին, ինչպես նաև դրանց կազմակերպում և անցկացում
- Սահմանված այցելությունների պլանի և առաջադրված խնդիրների իրականացում
- Վաճառքի պլանի իրականացում և գերազանցում
- Շուկայի և մրցակիցների մշտադիտարկում
- Կատարված աշխատանքի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում
Պահանջներ
- Բարձրագույն բժշկական կամ դեղագիտական կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում
- Վաճառքի և բանակցությունների հմտություններ
- Ակտիվություն և նախաձեռնողականություն
- Պատասխանատվություն և նպատակասլացություն
Ֆարմա-կար ընկերությունը գործում է Հայաստանյան շուկայում ավելի քան 15 տարի՝ զբաղվելով դեղերի, բժշկական պարագաների և բուժական կոսմետիկայի ներմուծմամբ։
Ընկերությունը հանդիսանում է մի շարք միջազգային բրենդների պաշտոնական ներմուծողը Հայաստանում։
Մենք մշտապես զարգանում ենք, ընդլայնում մեր թիմը և ձգտում ենք ապահովել բարձրորակ ծառայություն և ժամանակակից լուծումներ մեր գործընկերներին և հաճախորդներին։