Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բժշկական ներկայացուցիչ

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
13.12.2025

Նկարագրություն

Կոնցեռն-Էներգոմաշը փնտրում է բժշկական ներկայացուցիչ, ով կմիանա մեր թիմին՝ ներկայացնելով ընկերության ապրանքատեսականին դեղատներում և բժշկական հաստատություններում՝ նպաստելով Ընկերության վաճառքների աճին և ապրանքանիշի զարգացմանը։

Պարտականություններ

  • Կազմակերպել և իրականացնել այցելություններ դեղատներ և բժշկական հաստատություններ՝ ապրանքատեսականու ներկայացման, վաճառքի խթանման և համագործակցության խորացման նպատակով,
  • Վերահսկել դեղատներում ապրանքների առկայությունը, պահպանման ժամկետները և դասավորվածությունը,
  • Պատրաստել և ներկայացնել պրեզենտացիաներ բժշկական անձնակազմին՝ արտադրանքին ծանոթացնելու և տեղեկացվածության բարձրացման նպատակով,
  • Հավաքագրել կոնտակտային տվյալներ և ձևավորել բազաներ Bitrix CRM համակարգում,
  • Վերահսկել դեղատան աշխատակիցների ապրանքատեսականու իմացությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնել ուսուցում,
  • Ուսումնասիրել շուկան, մրցակիցների գործունեությունը և պահանջարկ ունեցող ապրանքները՝ ներկայացնելով վերլուծական հաշվետվություններ ղեկավարությանը,
  • Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի ընդլայնման նպատակով և համագործակցել վաճառքի թիմի հետ,
  • Մասնակցել ցուցահանդեսների (Expo)՝ ընկերության ապրանքատեսականու ներկայացման նպատակով,
  • Ներկայացնել հաշվետվություններ վաճառքների ծավալների հիման վրա։

Պահանջներ

  • Բարձրագույն բժշկական կամ դեղագիտական կրթություն,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Bitrix CRM համակարգում աշխատանքի փորձ՝ առավելություն է,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի լավ իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office, ինտերնետ, էլ. փոստ)` միջին մակարդակի,
  • Պլանավորման, կազմակերպման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
  • Կոնֆլիկտների և սթրեսային իրավիճակների կառավարում,
  • Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն։

Հավելյալ նշումներ

Դրույքը՝ ամբողջ դրույք,

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00։

Մենք առաջարկում ենք՝

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բժշկական ապահովագրություն,
  • Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն,
  • Կորպորատիվ սնունդ,
  • Բիզնես գործուղումներ։
Ընկերության մասին
address
Հասցե
0014, ք. Երևան, Ազատության պող. 26/8 շենք
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
37411878717

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսաումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
13th salary
13-րդ աշխատավարձ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում