Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեղագետ/դեղագործ

Աջափնյակ բժշկական կենտրոն

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 120,000-140,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
10.04.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

"Աջափնյակ" Բժշկական Կենտրոնը (www.ajapnyakmc.com), որտեղ այժմ աշխատում են հարյուրից ավել տարբեր մասնագետներ - բժիշկներ, բուժքույր, մայրապետներ, ադմինիստրատորներ, և սպասարկող անձնակազմ, պահանջվում են դեղագետ/դեղագործ։

Պարտադիր պայմաններ

  • Մարդկանց հետ շփվելու կարողություն,
  • Միջանձնային ճիշտ հարաբերություններ ձևավորելու ունակություն,
  • Կարգապահություն, և Պատասխանատվություն,
  • Դեղագիտական և բժշկագիտական գիտելիքների բավարար իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Խնամված և բարետես արտաքին։

Փնտրում ենք դեղագետներ/դեղագործներ, որոնց պատրականություններն են՝

  • Առնչվել այցելուների, բուժառուների հետ, դեղորայքի վաճառք (դեղատոմսով և առանց դեղատոմսի),
  • Տրամադրել ծառայություների լիարժեք ինֆորմացիան հաճախորդին,
  • Պատասխանել հեռախոսազանգերին,
  • Կատարել դեղատոմսերի ներբեռնում ARMED համակարգում
  • Հետևել և կատարել վճարումներ
  • Կատարել այլ հաձնարարականներ՝ որոնք բնորոշ են դեղատնային գործունեության համար։

Պահանջներ

  • Մասնագիտական բժշկական կրթություն,
  • Փաստաթղթաշրջանառության վարման հմտություններ,
  • MS Office (EXCEL, WORD) համակարգչային գիտելիքներ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Լսելու ունակություն,
  • Ներկայանալի տեսք, և Կիրթ խոսք,
  • ԱՐՄԵԴ համակարգում աշխատելու իմացությունը համարվում է առավելություն։

ՄԵՆՔ

  • Խստապահանջ ենք և կարգապահ,
  • Անվերապահորեն հսկում ենք աշխատանքի կանոնները,
  • Օգնում ենք և կրթում երիտասարդներին,
  • Խրախուսում ենք օրինակելի և պրոֆեսիոնալ աշխատաոճը։

Աշխատանքային օրեր և ժամեր

  • Երկ-շաբաթ 09։00 - 22։00 (հերթափոխային),

Աշխատավարձ՝ 120 000 -ից - 140 000 ՀՀ դրամ

Աշխատարվարձի միջակայքը բացատրվում է հմտությունների, փորձի, գիտելիքների առկայությամբ։

Առկա է փորձաշրջան (7-15 օրի), որի ընթացքում հայցորդին ստուգում և ուսուցանում են իրենց հմտությունները և պարտականությունները։

Ընկերության մասին
address
Հասցե
Աբելյան 8/1 փողոց
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37410380088

Հիմնադրման օրվանից Աջափնյակ բժշկական կենտրոնի տեսլականն էր՝ լինել բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցող առաջատար կենտրոններից մեկը։

Մենք ստեղծել ենք մի կենտրոն, որն առանձնանում է գերժամանակակից բժշկական սարքավորումներով, բարձրակարգ սպասարկմամբ, անհատական մոտեցումով։

Մեր կենտրոնի առաքելությունը առողջապահության ոլորտում որակ և անվտանգություն ապահովելն է, իսկ նվիրվածությունը բժշկական կենտրոնին, մեր գործընկերների և բժիշկների թիվ մեկ նպատակն է, որը բոլորս ձգտում ենք իրականացնել ամեն օր։

Մեզ մոտ աշխատում են փորձառու մասնագետներ՝ մասնագիտացած տարբեր ոլորտներում՝ սրտաբանություն, նյարդաբանություն, էնդոկրինոլոգիա, օրթոպեդիա, գինեկոլոգիա, վիրաբուժություն, ատամնաբուժություն և այլն ։

Մենք ստեղծել ենք ամենահարմարավետ պայմանները պացիենտի պատշաճ ու լիարժեք բուժման համար։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում