Բժշկական կենտրոնի ադմինիստրատոր
HR solutions Armenia LLC
📍 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10 | Աշխատանքային գրաֆիկ՝ 2/2, ժամը 09:00-20:00
HR Solutions Armenia-ն իր գործընկեր` Maletti Բժշկական կենտրոնի համար փնտրում է փորձառու Ադմինիստրատորների՝ ովքեր կապահովեն բժշկական կենտրոնի պացիենտների բարձրակարգ սպասարկումը, գրանցումների և ընդունելությունների համակարգված կազմակերպումը, ինչպես նաև կենտրոնի ադմինիստրատիվ և դրամարկղային գործընթացների անխափան իրականացումը։
Maletti Clinic-ը այն վայրն է, որտեղ առողջությունն ու գեղեցկությունը դառնում են մի ամբողջություն։ Այն գործում է 2011 թվականից և առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ մաշկաբանություն, կոսմետոլոգիա, ստոմատոլոգիա, ֆիզիոթերապիա, սոնոգրաֆիա և վերականգնողական բժշկություն, ներառյալ՝ մանուալ թերապիա և բուժական մերսումներ։
Հիմնական գործառույթներ
- Իրականացնել պացիենտների ընդունում և գրանցում
- Կազմակերպել և համակարգել բժիշկների այցերի ժամանակացույցը
- Պատասխանել հեռախոսազանգերին և առցանց հարցումներին
- Իրականացնել պացիենտների այցերի հիշեցումներ և հետադարձ զանգեր
- Տրամադրել տեղեկատվություն ծառայությունների, գների, ակցիաների և հատուկ առաջարկների վերաբերյալ
- Ներկայացնել բուժական և կոսմետոլոգիական փաթեթները պացիենտներին
- Կատարել դրամարկղային գործառնություններ և վարել անկանխիկ մուտքերի հաշվառում
- Ընդունել վճարումներ և տրամադրել համապատասխան փաստաթղթեր
- Հետևել ընդունարանի և սպասասրահի պատշաճ վիճակին
- Ապահովել այցելուների հյուրընկալ ընդունելությունը
- Մասնակցել հաճախորդների սպասարկման որակի բարելավման գործընթացներին
- Ապահովել պացիենտների տվյալների գաղտնիությունը
- Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ և ներկայացնել տնօրինությանը
Մասնագիտական պահանջներ
- Բարձրագույն կրթություն (բժշկական, կառավարման, սպասարկման կամ հարակից ոլորտներում կրթությունը կդիտվի որպես առավելություն)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ հաճախորդների սպասարկման ոլորտում (բժշկական կենտրոնում կամ կլինիկայում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)
- Ռուսերենի և Անգլերենի լավ իմացություն
- Microsoft Office ծրագրերի իմացություն
- CRM կամ գրանցումների համակարգերի հետ աշխատելու հմտություն
- Դրամարկղային սարքերի հետ աշխատելու փորձ
- Հաղորդակցման բարձր հմտություններ
- Հաճախորդամետ մտածողություն
- Պատասխանատվություն և կարգապահություն
Սույն հաստիքի համալրումը իրականացվում է HR Solutions Armenia LLC-ի կողմից, որը իրականացնում է Maletti Clinic -ի համար համապատասխան թեկնածուների ընտրության, գնահատման և ներկայացման ամբողջ գործընթացը՝ ապահովելով մասնագիտական և օբյեկտիվ համալրում։
Աշխատելով Maletti բժշկական կենտրոնում Դուք կունենաք.
- 150,000 – 300,000 ՀՀ դրամ աշխատավարձի հնարավորություն՝ ֆիքսված օրավճար 10,000 ՀՀ դրամ + բոնուսային համակարգ
- Առողջության ապահովագրություն
- 20% զեղչ բժշկական կենտրոնի ծառայություններից
Եթե կարծում եք, որ Դուք եք այն թեկնածուն՝ ում մենք փնտրում ենք, ապա շտապեք ուղարկել Ձեր CV-ն:
HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:
Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:
HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները: