Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 06.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Նորաբաց պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության կենտրոնը փնտրում է ադմինիստրատորներ՝ կլինիկայի կազմակերպչական աշխատանքներում ներգրավվելու համար։ Պարտադիր պայմաններից է՝ մարդկանց հետ շփվելու գերազանց կարողությունը, միջանձնային ճիշտ հարաբերություններ ձևավորելու ունակությունը, կարգապահությունը, պատասխանատվությունը, թիմում աշխատելու ունակությունը, խնամված և բարետես արտաքինը։

Պարտականություններ

  • Կազմակերպել կլինիկայի պացիենտների ընդունելություն
  • Պատասխանել հեռախոսազանգերին
  • Կատարել հերթագրումներ
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է

Պահանջներ

  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն
  • Փաստաթղթաշրջանառության վարման հմտություններ
  • Համակարգչային ծրագրերի տիրապետում

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք հրաշալի աշխատանքային միջավայր, բարձրակարգ մոտեցում թե աշխատակիցներին, թե պացիենտներին։ Եթե տեսնում եք Ձեզ մեր թիմում, եթե կարող եք ամբողջական պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքային պարտականություններին, ապա սիրով սպասում ենք Ձեզ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում