Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բջջային կայանների և ենթակառուցվածքների սպասարկման ինժեներ

Ucom

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
07.08.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Ինժեներ Բջջային կայանների սպասարկման թիմում, ով իրականացնելու է ռադիոսարքերի, ալեհավաքների և հեռահաղորդակցության բնագավառին վերաբերող այլ սարքավորումների տեղակայում, սպասարկում և վերանորոգում։

Աշխատանքի պարտականություններ՝

  • Ռադիոսարքերի, ալեհավաքների և ռադիո հեռահաղորդակցության բնագավառին վերաբերող այլ սարքավորումների տեղակայում բաժանորդների մոտ և բազային կայաններում
  • Ռադիոկապուղիների (ռադիոկամուրջներ և կետ-կետ միացումներ) կառուցում
  • Տեղակայման և սպասարկման աշխատանքների կատարում տանիքների, կայմերի, աշտարակների և հարթակների վրա
  • Մալուխների, մալուխատարերի անցկացում և միացումներ
  • Պարանային աշխատանքների կատարում
  • Հաստատուն հոսանքի սնուցման սարքերի, ակումուլյատորների, պահարանների և այլ հարակից սարքավորումների տեղակայում
  • Wi-Fi ցանցերի կառուցում
  • Անհրաժեշտության դեպքում մեկնել գործուղումների ՀՀ տարածքով

Պահանջվող որակավորումներ՝

  • Բարձրագույն կրթություն տեխիկական ոլորտում
  • Վարորդական իրավունքի առկայություն (B, C)
  • Աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
  • Օպտիկամանրաթելային ցանցի գերազանց իմացություն
  • Բարձրության վրա աշխատելու պատրաստվածություն (մինչև 40մ․)
  • Վարորդական իրավունք
  • Ժամանակի ճիշտ կառավարում
  • Ճկունություն տարբեր իրավիճակներում
  • Սթրեսակայունություն
Ընկերության մասին
address
Հասցե
Manandyan 33/8
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում