Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգման մասնագետ

ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Տեխ. Սպասարկում, Նորոգում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
28.06.2026

Նկարագրություն

VLV Centre ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու Բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգման մասնագետ, ով կիրականացնի ընկերությանը և հաճախորդներին պատկանող սարքավորումների ախտորոշում, սպասարկում և վերանորոգում։ Աշխատակիցը պատասխանատու կլինի ինչպես երաշխիքային, այնպես էլ ոչ երաշխիքային սպասարկման գործընթացների համար։

Պարտականություններ

  • Վերանորոգել երաշխիքային և ոչ երաշխիքային համակարգիչներ, բջջային հեռախոսներ և տպիչներ
  • Սպասարկել ընկերությանը պատկանող համակարգիչները, բջջային հեռախոսներն ու տպիչները
  • Իրականացնել հաճախորդների սարքավորումների ախտորոշում և տեխնիկական սպասարկում
  • Կապ պահպանել պաշտոնական սերվիս կենտրոնների հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն
  • Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն ապրանքի շահագործման կանոնների վերաբերյալ
  • Վարել տեխնիկական հաշվառում և հետևել սպասարկման ընթացքին

Պահանջներ

  • Համակարգիչների, բջջային հեռախոսների և տպիչների վերանորոգման փորձ
  • Տեխնիկական մտածողություն և խնդիրների արագ լուծման ունակություն
  • Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հաղորդակցման հմտություններ և հաճախորդների հետ աշխատելու կարողություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Համապատասխան տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատավարձը՝ մրցակցային
  • Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք
  • Կայուն աշխատանքային միջավայր
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում