Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգ

GDC dental shop

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
27.08.2026

Նկարագրություն

Dashtoyan բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի մասնագիտացված բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգի՝ միանալու մեր էսթետիկ բժշկության թիմին։ Եթե ունեք մասնագիտական փորձ, սիրում եք աշխատել մարդկանց հետ և կարևորում եք բարձրակարգ սպասարկումն ու թիմային աշխատանքը, ապա սպասում ենք հենց Ձեզ։

Պարտականություններ

  • Պացիենտների ընդունում, խորհրդատվություն և սպասարկում
  • Մաշկի վիճակի մասնագիտական գնահատում և անհատական բուժման/խնամքի ծրագրի կազմում
  • Պացիենտների բժշկական փաստաթղթերի և պատմության վարում
  • Բուժման ընթացքի վերահսկում և հետագա խնամքի վերաբերյալ ցուցումների տրամադրում
  • Բարձր մակարդակի սպասարկման և մասնագիտական էթիկայի պահպանում
  • Հոգատար և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ

Պահանջներ

  • Բարձրագույն բժշկական կրթություն՝ մաշկաբան-կոսմետոլոգի որակավորմամբ
  • Աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Բարձր պատասխանատվության զգացում, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
  • Կոկիկ արտաքին և պրոֆեսիոնալ մոտեցում

Հավելյալ նշումներ

Եթե ցանկանում եք դառնալ Dashtoyan բժշկական կենտրոնի թիմի անդամ, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ կապ հաստատեք մեզ հետ։

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան Աբովյան 34 ա
address
Աշխատակիցների քանակ
1-15

GDC (Gegama Dental Company) ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին և հանդիսանում է ստոմատոլոգիական նյութեր և սարքավորումներ արտադրող համաշխարհային ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն առաջարկում է ոլորտի պահանջներին համապատասխան ապրանքների ամբողջական տեսականի: GDC-ն պաշտոնական ներկայացուցիչ է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Nobel Biocare, AlphaBioTec, KAVO, DÜRR Dental, Amann Girrbach, Planmeca Oy, Admetec, Strauss&Co և այլն: Մենք անդադար հետևում ենք համաշխարհային ստոմատոլոգիական շուկայում առկա նոր միտումներին և տեխնոլոգիաներին և ընդլայնում ենք մեր արտադրանքի տեսականին, որպեսզի բոլոր նորագույն տեխնոլոգիաները ժամանակին հասանելի դարձնենք Հայաստանի ստոմատոլոգներին և ատամնատեխնիկներին:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում