Բժիշկ- լաբորանտ
Դալիմեդ բժշկական կենտրոն
Նկարագրություն
Դալիմեդ Բժշկական կենտրոնի լաբորատորիան հրավիրում է աշխատանքի պատասխանատու և ուշադիր լաբորանտի։
Պարտականություններ
- Կենսաբանական նյութերի ընդունում և նախապատրաստում հետազոտությունների համար
- Պարագաների դասավորում և պահեստավորում
- Աջակցություն լաբորատոր անձնակազմին առօրյա աշխատանքներում
- Արդյունքների գրանցում և փոխանցում
- Սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական բժշկական կրթություն (լաբորատոր գործ)
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվություն, ճշգրտություն, թիմային աշխատանքի կարողություն
- Համակարգչային բազային գիտելիքներ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր` Երկուշաբթիից ուրբաթ 09:00 - 17:00, շաբաթ` 09:00 - 15:00
ԴԱԼԻՄԵԴ բժշկական կենտրոնը ժանանակակից եվրոպական սարքավորումներով եվ փորձառու մասնագետներով հագեցած կենտրոն է, որն իր գործունեությունն է սկսել 2023 թվականի մարտի մեկից:
Դալիմեդը ամբուլատոր բժշկական կենտրոն է, որտեղ համատեղված են ժամանակակից սարքավորումներն ու առաջատար մասնագետները։
Կենտրոնը հատուկ կառուցված է որպես բժշկական կենտրոն, հաշվի են առնված պացիենտի կոմֆորտի համար անհրաժեշտ բոլոր պայմանները և միջազգային չափանիշները։ Մեր կենտրոնում կարող եք անցնել գործիքային և լաբորատոր հետազոտություններ և միանգամից տեղում ստանալ խորհրդատվություն և բուժում մեր նեղ մասնագետներից։ Մենք մեր առաքելությունն ենք համարում համատեղել բարձրակարգ բուժումն ու արագ սպասարկումը՝ խնայելով պացիենտների ժամանակը։ Մենք ցանկանում ենք ստեղծել բժշկին դիմելու և պրոֆեսիանալ բժշկական ծառայություններ ստանալու նոր մշակույթ, որտեղ չկան երկարատև հերթեր, այլ առկա է պացիենտակենտրոն վերաբերմունք ու տրամադրող միջավայր։